Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Տաթև վանական համալիր

Միջնադարյան վանական համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղում։ Համաձայն ավանդույթի՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։ 
Ըստ Ստեփանոս Օրբելյանի` Տաթևի վանքի առաջին եկեղեցին հիմադվել է 4-րդ դարում և անշուք արտաքին տեսք է ունեցել, ինչպես նաև սակավաթիվ ճգնավոր միաբաններ։ 5-8-րդ դարերում եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, 8-րդ դարի վերջին էլ եղել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Այստեղ են բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքով արծաթե հսկա (մարդաչափ) «Բաբկենյան խաչը»,որը պատրաստվել էր Բաբիկ իշխանի որդի Վասակի կոզմից, Բյուզանդիայից՝ «Աստվածամուխ սուրբ Նշանը», սուրբ Հովհաննեսի, սուրբ Ստեփանոս Նախավկայի, տասնմեկ առաքյալների, սուրբ Գրիգոր Ա Լուսավորչի, սուրբ Հռիփսիմեի մասունքները, Սուրբ Աստվածածնի մազերը։  
Տաթևի համալսարանը՝ Հովհան Որոտնեցու և նրա աշակերտ Գրիգոր Տաթևացու ջանքերով Տաթևի վանքը 895 թ-ին դարձրել են համահայկական մշակութային կենտրոն: Մինչև 1911–12-թթ. հարատևել է Վանքին կից մատենադարանը, իսկ փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են Էջմիածին, ապա՝ Մատենդարան: Տաթևի հայտնի մանրանկարչության դպրոցն էլ գործել համալսարանին կից:  10-րդ դարի սկզբին կառուցվել է ճոճվող հուշասյունը («Գավազան») որը միակ կառույցն է, որ չնայած բազմաթիվ երկրաշարժների պահպանվել է։ 2010 թվականից էլ  շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար՝ Տաթևեր ճոպանուղին (5.5 կմ), որը նպաստում է տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: