Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Գառնու հեթանոսական տաճար

Գառնու հեթանոսական տաճար է գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։
Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։
 Տաճարը կառուցվել է մ.թ I դ-ի 2-րդ կեսերին (մ.թ. 77թ.): Քրիստոնեական կրոնի ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի «ամառանոցային սենյակը»:
Տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին և 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը:
 Գառնու տաճարը 1679 թվականին խոնարհվեց ուժեղ երկրաշարժի հետևանքով և միայն 1969 թվականի հունվարին սկսվեցին վերականգնման աշխատանքները։  Աշխատանքները ղեկավարում էր Ալեքսանդր Սահինյանը։ Վերականգնումն ավարտվեց 1975թվականին տաճարի կառուցումից ուղիղ 19 դար և կործանումից շուրջ երեք դար անց։
 2011 թվականի ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Գառնու պատմամշակութային համալիրն արժանացել է Մելինա Մերկուրիի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Հունաստան 2011 մրցանակին:
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: