Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Սատանի կամուրջ

Որոտան գետի 500 մետրանոց կիրճում է գտնվում Հայաստանի բնության հրաշքներից մեկը՝ Սատանի կամուրջը, որի շրջակայքում կարկաչում են բազմաթիվ լեռնային աղբյուրներ, որոնց ջրերը գունավորել են ձորի պատերը վարդագույն, դեղին և կանաչ գույներով: Սատանի կամրջի անվան հետ կապված տարբեր վարկածներ կան: Ոմանք ասում են, որ անունը կապված է կամրջի տակ ջրում խեղդվելու բազմաթիվ դեպքերի հետ: Կա վարկած, որ ավելի քիչ ջուր է մտնում կամրջի տակ, քան դուրս է գալիս: Դա պայմանավորված է նրանով, որ վերևից հանքային ջրեր են կաթկթում:
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: