Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Ջերմաջուր

Ջերմաջուրը առողջարանային ավան է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանում։  Ջերմաջուրը գտնվում է 2200-2400 մ բարձրության վրա, Թարթառ գետի ափին, Քարավաճառից դեպի հարավ: Ջերմաջուրը հարուստ է բնական տաք աղբյուրներով։ Հանքային ջուրն ունի բուժիչ հատկություն: Կարելի է երկար լողանալ բնական շատրվանի շուրջ կառուցած ավազանում: Ուշագրավ է նաև Ջերմաջուր տանող ճանապարհը, որն անցնում է Թարթառ գետի ափով` ժայռերի ու անտառների միջով: Թարթառ գետի ափին են գտնվում գետնի խորքից բխող բնական բուժիչ տաք ջրերը, որոնց ջերմաստիճանը մոտ 60º C է հասնում անկախ տարվա եղանակից: Ի դեպ այն ավանը, որտեղ գտնվում է բնական տաք ջրերով հարուստ այս աղբյուրը` Ջերմաջուրը, կոչվում է հենց Ջերմաջուր:
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: