Առաքելոց Վանք
Առաքելոց վանական համալիրը Տավուշի մարզի Կիրանց գյուղից 3 կմ հեռավորության վրա գտնվող, 13-րդ դարի վանք է: Բարձր բրգավոր ու հաստ պարիսպներով շրջապատված վանքը բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից, բնակելի և օժանդակ շենքերից։
Գլխավոր եկեղեցին (XIIIդ.) գտնվում է հյուսիսարևմտյան կողմում, նրա հյուսիսային պատը միաժամանակ պարսպի մի մասն էր կազմում։ Գմբեթավոր դահլիճով, ուղղանկյուն հատակագծով շինություն է, որի գմբեթը կառուցված է երկայնական երկու պատին կից որմնամույթերն իրար միացնող չորս կամարների վրա։ Միակ դուռը արևմտյան կողմից է՝ ժամատնից։ Դռան վրա կա 1245 թվակիր արձանագրություն։ Եկեղեցին կառուցված է կանաչավուն քարերից։
Գավիթը կամ Ժամատունը Առաքելոց վանքի առավել կարևոր և միջնադարյան հայ ճարտարապետության ուշագրավ հուշարձաններից մեկն է։ Քառակուսի հատակագծով, առանց սյուների, կամարածածկ շինություն է, եզակի է իր յուրահատուկ հորինվածքով։ Ծածկը կառուցվել է փոխադարձաբար հատվող երկու զույգ կամարների վրա։
Երկրորդ եկեղեցին (XIVդ.) գտնվում է ամրոցի գլխավոր մուտքից հարավ, արևելյան պարսպին կից։ Փոքր, միանավ բազիլիկ տիպի թաղածածկ և երկթեք կտուր ունեցող շինություն է։ Նրանից մի քանի մետր հարավ, ընդարձակ շինության ավերակներ են։ Ենթադրվում է, որ դա եղել է Առաքելոց վանքի սեղանատուն-խոհանոցը։ Մի ուրիշ շինություն ծառայել է որպես ընդունարան-դահլիճ:

Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: