Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք
» » Սխտորաշենի Տնջրի ծառի առասպելը

Սխտորաշենի Տնջրի ծառի առասպելը

Արցախի Վարանդա գավառի Սխտորաշեն գյուղի Տնջրի ծառը համարվում է ԱՊՀ-ի տարածքում ամենահինն ու ամենաբարձրն, որը մոտ 2200 տարեկան է:

Ըստ առասպելի ծառը տնկել է Տիգրան Մեծը։ Նույն ծառից եղել է 15 ճյուղ ևս՝ նաhանգերի թվով, բայց բոլորը չորացել են, միայն Արցախինն է կպել և մեծացել։
 Ծառն ունի ավելի քան 54մ  բարձրություն, 44ք.մ մակերես զբաղեցնող խոռոչ, այնպես, որ ծառի փչակում հանգիստ կարող են  տեղավորվել միաժամանակ հարյուրից ավել մարդ: 
 
 Բնի հիմքի տրամագիծը 27մ է: Հսկայական չինարին շողք է գցում 1400ք.մ մակերեսի վրա: Ծառի տերևների չափը հասնում է 0,5մ: Ըստ զրույցների, այդ հսկա ծառի շողքի տակ էին հանգստանում այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսք էին Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Սայաթ Նովան,  Րաֆֆին և շատ ուրիշներ:         
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: