Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Հայ Ազգային Շոու

«Հայ Ազգային Շոու» ծրագիրը, որը գործում է 2012 թ-ից, երկու տարի ընդմիջումից հետո, ս.թ. մայիսի 23-ից վերաբացվում է «ՀԻՆ ԷՐԻՎԱՆ» ռեստորանի 7-րդ հարկում:

Շոուն կազմված  է 2 մասից`

• Առաջին մասում, հյուրերը  պարի միջոցով ծանոթացնում են հայ ժողովրդի ավանդույթների և մշակույթի հետ: Ականատես կլինեն գեղեցիկ և ռիթմիկ հայկական պարերին:
• Ծրագրի երկրորդ մասում շոումենը կկատարի ներկա գտնվող հյուրերի երկրների հիթերը: Երկու ժամյա ծրագրի ընթացքում հյուրերը կվայելեն ոչ միայն գեղեցիկ և հետաքրքիր Շոու, այլ նաև հայկական խոհանոցի ավանդական ուտեստները:

Դուք կարող եք այցելել մեզ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ ժ. 19:30 - 21:30 «Հին Էրիվան» ռեստորան 7-րդ հարկ: 


Միևնույն ժամանակ «Հայ Ազգային Շոուն» կարող է գեղեցկացնել Ձեր.
• Հոբելյանական երեկոները
• Բիզնես ֆորումները
• Շնորհանդեսները
• Կորպորատիվ միջոցառումները
• Ընտանեկան երեկույթները

Նախօրոք ամրագրելու համար զանգահարել` +374 43 65 63 13 (Whatsapp & Viber)
Էլ.փոստ `[email protected]
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: