Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք
» » Գենացվալե Վրացական Խոհանոցի Ռեստորան - Իսահակյան 12

Գենացվալե Վրացական Խոհանոցի Ռեստորան - Իսահակյան 12

«Գենացվալե» պանդոկն արդեն ներկայանում է 5 մասնաճյուղով, որոնցից յուրաքանչյուրի առջև իր հյուրերին է դիմավորում սիրելի կինտո «Գենոն»` տարբեր կերպարներով։ «Գենացվալե» պանդոկի առաջին մասնաճյուղը՝ Կիևյան 7 հասցեում, բացվել է 2007 թվականին և  տարիների ընթացքում ձեռք բերելով մեր քաղաքացիների ու քաղաքի հյուրերի սերն ու վստահությունը:  

Լինելով վրացական խոհանոցի առաջին ներկայացուցիչներից՝ «Գենացվալե» պանդոկը մեծ դեր է ունեցել Երևանում՝ վրացական խոհանոցի տարածման գործում և ստեղծման օրից ձգտել է համադրել հայկական ու կովկասյան խոհանոցի լավագույն ավանդույթները՝ ստեղծելով ջերմ ու հյուրընկալ մթնոլորտ։

«Գենացվալե»-ում պարրբերաբար անցկացվում են խոհարարների վերապատրասումներ՝ հրավիրելով վրացի հմուտ խոհարարների։ Օգտագործվում է մեր գործընկերների ու արտադրողների տրամադրած միայն թարմ ու բարձրակարգ մթերքները։

Ի դեպ, մեր ցանցում գործում է առաքման ծառայություն, որի շնորհիվ մեր համեղ ուտեստները կարող եք ճաշակել ինչպես Ձեր տանը, այնպես էլ՝ աշխատավայրում:

Ուրախ ենք տեղեկացնել, որ շուտով Երևանը կունենա թվով 6-րդ կովկասյան ջերմ անկյունը:

Մենք աշխատում ենք ամեն օր, ժամը 10։00-24։00։

Մեր հասցեներն են՝ Իսահակյան 12 / Կիևյան 7 / Պարոնյան 1 / Փափազյան 23 / Կոմիտաս 35 
Հեռ․՝  +374 10 277 999 կամ +374 11 277 999



Նկարներ
Քարտեզի վրա
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: