Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք
» » Արզնի Պոլիկիլինիկա - Առողջարան
Հյուրանոցներ / Կոտայք / Արզնի / Արզնի Պոլիկիլինիկա - Առողջարան

Արզնի Պոլիկիլինիկա - Առողջարան

0

+374 94 46 83 57

+7 495 241 22 74

+374 99 46 83 57

+374 94 46 83 57 viber, whatsApp

Արզնի պոլիկիլինիկա առողջարանը գտնվում է ծովի մակերևույթից 1,250 մետր բարձրության վրա, Հրազդան գետի գեղատեսիլ կիրճում, մայրաքաղաք Երևանից 22 կմ հեռավորության վրա(դեպի հյուսիս): Առողջարանի հիմնական բուժական գործոններն են`

1. կլիման (չափավոր տաք ցամաքային, ոչ շոգ ամառ, երկարատև տաք աշուն և մեղմ ձմեռ), կայուն մթնոլորտային ճնշում առանց կտրուկ փոփոխությունների հավասար է 657 մմ սնդիկի սյան: Տարվա մեջ արևոտ օրերը կազմում են 2,236 ժամ, որը ամենաբարձրն է Կովկասյան առողջարանների մեջ:
2. Արզնի հանքային ջուրը (ածխաթթվային հիդրոկարբոնատ – նատրիքլորիդային հանքային ջրեր № 15 և № 23):  «Արզնի» հանքային ջուրը  պարունակում է ածխաթթու գազ 1.5-2 գրամ/լիտրում և հանքային էլեմենտներ 8-10 գրամ/լիտրում, օգտագործվում է խմելու, լոգանքների (ընդհանուր և  4-խցիկային) և լվացումների (ստամոքսի, լեղապարկի, աղիների, լնդերի, կանացի օրգանների և այլն) ձևով: Բացի այդ առողջարանում կան նաև այլ բուժական մեթոդներ. բուժական սնունդ, բուժական ֆիզկուլտուրա և քայլք,ինհալացիա, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ (էլեկտրալուսաբուժություն,ջրաբուժություն – բուժական ցնցուղներ (ստորջրյա, ցիրկուլյար, կոնտրաստ, Շարկոյի), պարաֆինոթերապիա, տորֆաբուժություն, մերսում, հիդրոռեֆլեքսոթերապիա, վիբրոմերսում, ասեղնաբուժություն, տզրուկաբուժություն, մեղվաբուժություն (ապիթերապիա) և այլն: 
Առողջարանում բուժվողները հետազոտվում են ` կա կլինիկական և բիոքիմիական լաբորատորիա, ԷԿԳ, սոնոգրաֆիա, կատարվում է նեղ  մասնագետների կոնսուլտացիա, կա անվճար – Wi-Fi Ինտերնետ

Մեզ մոտ բուժվում են. 
  • Սիրտ – անոթային համակարգի հիվանդություններ 
  • Ստամոքս - աղիքային տրակտի հիվանդություններ 
  • Հենաշարժողական ապարատի հիվանդություններ 
  • Նյարդային համակարգի հիվանդություններ 
  • Գինեկոլոգիական հիվանդություններ բուժումը 
Կարելի է ստանալ ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր պայմաններում: 
Մեր  առողջարանի  առավելությունը մյուսների նկատմամբ, այն է, որ հանքային ջրի հանքավայրը գտնվում է առողջարանի տարածքում  և ջուրը, չանցնելով  «երկար ճանապարհ», պահպանում է իր բնական կազմը
Հավելյալ տեղեկություններ
Ժամանում: 11:00 Մեկնում: 11:00
Հարմարություններ
Սառնարան TV Լողավազան Այգի Wi-Fi ինտերնետ conference_11 Կոնֆերանս Դահլիճ Մարզասրահ medical-bathroom-relax-shower-beauty-hygiene-shower head SPA Բիլիարդ Սեղանի թենիս Ռեստորան
Նկարներ
Հյուրանոցը քարտեզի վրա

Սենյակների քանակը (Ստանդարտ Թվին) : 16

Չափահասների առավելագույն թիվը 2

Երեխաների առավելագույն թիվը 1

Նկարագրություն

Գները ներառում են՝
  • Գիշերակաց
  • Նախաճաշ /09:00-11:00/
  • Ճաշ /14:00-15:00/ 
  • Ընթրիք /18:30-19:30/ 
  • Բուժում

Նկարներ
  • Ստանդարտ Թվին 1

Սենյակների քանակը (Կիսալյուքս Երկտեղանի) : 4

Չափահասների առավելագույն թիվը 2

Երեխաների առավելագույն թիվը 1

Նկարագրություն

Գները ներառում են՝
  • Գիշերակաց
  • Նախաճաշ /09:00-11:00/
  • Ճաշ /14:00-15:00/ 
  • Ընթրիք /18:30-19:30/ 
  • Բուժում

Նկարներ
  • Կիսալյուքս Երկտեղանի 1

Սենյակների քանակը (Լյուքս Երկտեղանի) : 3

Չափահասների առավելագույն թիվը 2

Երեխաների առավելագույն թիվը 1

Նկարագրություն

Գները ներառում են՝
  • Գիշերակաց
  • Նախաճաշ /09:00-11:00/
  • Ճաշ /14:00-15:00/ 
  • Ընթրիք /18:30-19:30/ 
  • Բուժում

Նկարներ
  • Լյուքս Երկտեղանի 1
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: