Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Հայրավանք

Հայրավանք վանական համալիրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում: Այն տեղակայված է Սևանա լճի ափին՝ ժայռեղեն հրվանդանի վրա։ Այս վանքն  ունի նաև մի շարք այլ անվանումներ, որոնցից են Այրիվանք, Հայրիվանք, Հայր Հոհանք, Հայր Հովհան, Հայր Հովհաննավանք և այլն:
Հայրավանքի Ս.Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 4-9-րդ դարերում: Ուսումնասիրություների արդյունքում եկեղեցու տարածքում հայտնաբերվել են բնակարաններ և բնակատեղի,կավե կուռք,բազմազան  անոթներ և այլ իրեր: Հայրավանք վանական համալիրը ներկայացնում է տարբեր տարիներին կառուցված եկեղեցի և մատուռներ՝  կառուցված տարբեր ժամանակներում։ Հուշարձանը շրջապատված է բազմաթիվ խաչքարերով և շիրմաքարերով: Ներթափանցող լույսը վանքի նեղ պատուհաններից լուսավորում է կառույցը ներսից՝ դարձնելով այն առանձնահատուկ:

Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: