Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Երևանի Գաստրո Օր

Հերթական տոնախմբությունը ԷվենտՏուրայի կողմից նվեր մեր քաղաքին։
Ամսաթիվը՝ Հուլիսի 13
Ժամը՝ 17:00 – 23:00
Վայրը՝ Զաքյան փողոցի՝ Խորենացի և Լուսավորչի փողոցների խաչմերուկ


Միջոցառումը նախատեված է կազմակերպել ամենամյա բնույթով, յուրաքանչյուր հուլիս ամսվա երկրորդ շաբաթ օրը։ Միջոցառման ընթացքում հայաստանյան և արցախյան հանրային սննդի լավագույն ներկայացուցիչները կներկայացնեն և կվաճառեն իրենց վարպետ-խոհարարների տեղում պատրաստվող ուտեստները։ Որպես գերազանց համադրում առաջարկվող բազմազան սննդի տեսականուն՝ ներկայացված կլինեն նաև խմիչքների, հյութերի տաղավարներ։ 
Հանգստի գոտիները լինելու են շատ ու բազմազան։ 

Միջոցառման ողջ տարածքում արգելվելու է միանգամյա օգտագործման պլաստմասե տարրաների օգտագործումը՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ պրոպագանդել ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ կարևորությունը։ Ասում ենք Ո՛Չ, ՊԼԱՍՏԻԿԻՆ։

Այցելուները կհամտեսեն իրենց նախընտրած սնունդն ու խմիչքները գեղեցիկ գեղարվեստական լուսավորության ներքո և բարձրորակ երաժշտության ուղեկցությամբ: Կլինեն նաև բազմաթիվ հանգստի գոտիներ:

Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: