Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Բյուրանակ Ստուդիո

«Բյուրական ստուդիո»-ն հանգրվանել է արվեստագետ, ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանի ցուցասրահ-արվեստանոցում, որտեղ հյուրերը հնարավորություն ունեն ականատես լինել թղթի վերամշակման ընթացքին, ինչպես նաև ծանոթանալ միջազգային ճանաչում ձեռք բերած բազմաթիվ գեղանկարչական և կոնցեպտուալ նախագծերի: Ստուդիոն հաղթել է «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի կողմից հայտարարված համաֆինանսավորման մրցույթում և ստացել ֆինանսական աջակցություն:
Բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Դմիտրի Ստեպանովը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: