Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք
» » «Փայտե տնակներ» Տաթևի մոտ / Հարսնաձոր Էկո Ռեզորթ

«Փայտե տնակներ» Տաթևի մոտ / Հարսնաձոր Էկո Ռեզորթ

Հարսնաձոր էկո-հյուրանոցը գտնվում է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում: Հյուրանոցը ներկայացնում է տնակներ՝ յուրահատուկ փայտե տակառիկների տեսքով, որոնք տեղակայված են Տաթևի վանական համալիրի ճանապարհին, որտեղով անցնում է նաև աշխարհի ամենաերկար հետադարձելի «Տաթևեր» ճոպանուղին: Տնակներից բացվում է հրաշալի տեսարան դեպի շրջակա լեռներ և տարածքի գեղատեսիլ բնություն: Տակառիկ-տնակները գտնվում են անտառի հարևանությամբ,  Որոտան գետի կիրճի եզերքին, ինչը հյուրերին փոխանցում  է հանգստություն և աննկարագրելի զգացողություններ: Պահպանվել է տեղանքի  նախնական տեսքը, ուստի մարդիկ կարող են վայելել տարածքի հիանալի բնությունը: 
Հարսնաձորը առաջարկում է 6 տակառիկ-տնակներ՝ ընդհանուր 21 տեղերով: Հյուրանոցի տարածքում գործում է  անվճար Wi-Fi ինտերնետ և ավտոկայանատեղի: Հյուրերին մատուտուցվում է գյուղական մթերքներից պատրաստված նախաճաշ: Այստեղ կա նաև ռեստորան, որտեղ հյուրերը ոչ միայն կարող են պատվիրել իրենց ցանկացած ուտեստը, այլ նաև հետևել ճաշատեսակների պատրաստման գործընթացին: 

Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: