Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք
» » «Ժամանակակից դասականներ» փառատոն

«Ժամանակակից դասականներ» փառատոն

Նոյեմբերի 1-9 Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։ Նախաձեռնության շրջանակում աշխարհի տարբեր ծայրերից Երեւան կժամանեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները։ Ա․ Խաչատրյանի անվան համերգասրահում և ելույթ կունենան կոմպոզիտորներ․

Քշիշտոֆ Պենդերեցկին (նոյեմբերի 4) 

Ալեքսեյ Շորը (նոյեմբերի 5) 

Գեորգս Պելեցիսը (նոյեմբերի 7) 

Կառլ Ջենկինս (նոյեմբերի 8) 

Ալեքսանդր Չայկովսկին (նոյեմբերի 9) 

 Նրանց կմիանա նաև մեր մեծանուն մաեստրո Տիգրան Մանսուրյանը։  

Այս յուրօրինակ ծրագրի նպատակն է հանդիսատեսին հնարավորություն տալ հանդիպելու մեր ժամանակի լեգենդներին և կենդանի կատարմամբ վայելելու նրանց երաժշտությունը: 

Համերգները կկայանան դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի, Կառլ Ջենկինսի և Քշիշտոֆ Պենդերեցկու ղեկավարությամբ։

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամը։

Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: