Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք
» » Տասից Տասը Ռեստորանային Համալիր

Տասից Տասը Ռեստորանային Համալիր

Հրավիրում ենք Ձեզ յուրահատուկ վայր Երևան քաղաքում «Տասից տասը» զվարճանքների համալիր, վայր որտեղ կարելի է հանգստանալ ընտանիքի կամ ընկերների հետ: Լինելով տեղակայված Երևանի ամենատեսարժան վայրերից մեկում` Զանգու գետի ափին, «Տասից տասը» համալիրը թույլ է տալիս ամբողջությամբ կտրվել քաղաքի եռուզեռից և զգալ բնության շունչն ու զբաղվել որսորդությամբ դուրս չգալով քաղաքից:
Ձեր տրամադրության տակ կլինեն մեր համալիրի բոլոր հնարավորությունները, Դուք կկարողանաք ձեր ուժերը փորձել որսորդության մեջ` օգտագործելով տարբեր զենքեր:
Այնուհետև, ինչպես հարիր է որսորդներին, կարող եք Ձեր որսը պատրաստել մեր հատուկ մանղալի վրա կամ վստահել այն մեր խոհարարներին:
Դուք նաև հնարավորություն ունեք այստեղ կազմակերպել Ձեր ընտանեկան միջոցառումները` հարսանյաց հանդես, ծննդյան տոն կամ ուղղակի հավաքույթ ընկերների հետ: Ցանկության դեպքում կարող եք առանձնանալ որսորդական տնակներում:
Հարկ է նշել, որ այստեղ գործում է գարեջրատուն, որտեղ մատուցվում է հայտնի «Blonder» լցնովի գարեջուրը: Այս յուրահատուկ գարեջրի համը կարող եք վայելել միայն «Տասից տասը» համալիրում:
«Տասից տասը» հիանալի վայր է անմոռանալի ժամանակ անցկացնելու համար:


Հասցե՝ Երևան Դավթաշեն, Եղվարդի խճուղի, 40 շենք 
 Հեռ․՝   +374 10 361 010,
          +374 44 361 010
 
Նկարներ
Քարտեզի վրա
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: