Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք
» » Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

XX դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք:
Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին:
Մ. Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվեց Մարկ Գրիգորյանի նախագծով:


Տուն-թանգարանի առաջին տնօրենն է եղել նկարչի որդին, կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը, որն իր վրա էր վերցրել շենքի կառուցման աշխատանքների ղեկավարումը: 2004 թվականից տուն-թանգարանը ղեկավարում է ներկայիս տնօրեն՝ նկարչի թոռնուհի,  բանասիրական գիտությունների թեկնածու` Ռուզան Սարյանը:


Տուն-թանգարանն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ հանգրվանել են նկարչի այն աշխատանքները, որոնք վերջին տարիներին գտնվում էին իր տանը, իր արվեստանոցում: Թանգարանի կերպարվեստի ֆոնդի ստեղծման հիմքը դարձան նկարչի նվիրաբերած 50 ստեղծագործությունները: Հետագայում ֆոնդերն ընդլայնվել են գնումների և նվիրատվությունների շնորհիվ:
Մ. Սարյանի թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է նկարչի ստեղծագործական բոլոր շրջաններն ու ժանրերը՝ սկսած 16 տարեկանում կատարած առաջին գծանկարներից մինչև կյանքի վերջին ամիսներին ստեղծված աշխատանքները: 300-ից ավելի ստեղծագործությունից կազմված մշտական ցուցադրությունը կազմակերպված է թանգարանի երեք հարկերում ժամանակագրական կարգով:
Այն ընդգրկում է նաև հայտնի աշխատանքներ Սարյան ընտանիքի հավաքածուից: Այցելուները հնարավորութուն ունեն նաև այցելել տուն-թանգարանի սրբավայրը՝ Վարպետի արվեստանոցը:
  • Բաց է՝ 11.00 - 18.00
  • Տոմսարկղը փակվում է 17.15
  • Փակ է՝ հինգշաբթի, ապրիլի 24–ին, ազգային տոներին
  • Մուտքն ազատ է՝ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը /էքսկուրսիան վճարովի է/:
  • Հունիս-սեպտեմբեր ամիսներին տուն-թանգարանն աշխատում է առանց հանգստյան օրերի:
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: