Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Երևանի կենդանաբանական այգի

Երևանի կենդանաբանական այգի, գիտահետազոտական հիմնարկ։ Հիմնադրվել է 1940 թվականին։ Տարածքը 85 000 մ² է, որից կենդանիների համար նախատեսված կառույցներինը՝ 52 000 մ²։
Գրանտ փղիկը Երևանի կենդանաբանական այգումՀիմնական խնդիրներն են վայրի գենոֆոնդի պահպանումը, անազատ պայմաններում հազվագյուտ և ոչնչացող տեսակների բազմացումը, կլիմայավարժեցման մեթոդների ուսումնասիրումը, հիվանդությունների կանխարգելումը, ինչպես նաև բնապահպանական գիտելիքների տարածումը։
Կենդանաբանական այգու վանդակներում կամ ցանկապատված տարածքներում պահվում են կենդանիների և թռչունների շուրջ 183 տեսակ, որից 34-ը գրանցված են Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում, իսկ 50-ը՝ Հայաստանի Կարմիր գրքում։


Հասցե՝ Մյասնիկյան 20
Աշխ․ ժամեր՝ Ամեն օր 9։00-21։00, երկուշաբթի 11։00-21։00
Տոմսեր՝ 

Մինչև 3 տարեկան և 70 տարեկանից բարձր այցելուներ- մուտքը անվճար 
3-15 տարեկան այցելուներ — աշխատանքային օրերին՝  500 ՀՀԴ, շաբաթ-կիրակի՝  600 ՀՀԴ, հինգշաբթի՝ 200 ՀՀԴ
16-69 տարեկան այցելուներ — աշխատանքային օրերին՝ 800 ՀՀԴ, շաբաթ-կիրակի՝ 1200 ՀՀԴ, հինգշաբթի՝  600 ՀՀԴ
Նկարներ
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: