Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Տաթևի թևեր (Տաթևեր) ճոպանուղի

Տաթևի թևերը (Տաթևեր), Հալիձորը և Տաթևի վանքը իրար հետ կապող ճոպանուղի է Հայաստանում։ «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի։
«ՏաԹևեր» ճոպանուղին գտնվում է Սյունիքի մարզում, Երևանից՝ 250 կմ հարավ: Երևանից կարելի է հասնել տաքսիով, վարձակալված ավտոմեքենայով կամ օգտվել տուրօպերատորների կողմից առաջարկվող ծառայություններից: Ճանապարհը տևում է 3,5-4 ժամ: Օդուղով կարելի է վանքի տարածք հասնել 12 րոպեում, մինչդեռ Որոտանի կիրճով անցնող զառիվեր ճանապարհը տևում է 40 րոպե։ Երբ առաջին օդախուցը հասնում է «Տաթև» կայան, երկրորդը ժամանում է «Հալիձոր» կայան, և այն բանից հետո, երբ «Թևերը» վերբեռնվում են, սկսվում է հետադարձ ճանապարհը։ Յուրաքանչյուր օդախցում տեղավորվում է 30 ուղևոր և մեկ ուղեկցորդ, իսկ ճոպանուղու թողունակությունը ժամում 240 ուղևոր է։ Հզոր հենասյուները ճանապարհը բաժանում են 4 գրեթե հավասար մասերի։ Վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը 2,7 կմ է. այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Տաթևի վանքը:
«Տաթևի դարպասներ»-ը ոչ առևտրային նախագիծ է, որից ստացվող ամբողջ շահույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և տեղի  համայնքի զարգացմանը։
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: