Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք
» » Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան

Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան

Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը ստեղծվեց 1972թ. Հենրիկ Իգիթյանի կողմից:
Որպես մասնագիտացված ժամանակակից և մոդեռն արվեստի թանգարան հայ մշակույթի այս օջախը դարձավ առաջինը նախկին Սովետական Միության տարածքում: 
յսօր սովորականի պես Ժամանակակից արվեստի թանգարանը սպասում է իր այցելուներին, որոնք արվեստի նմուշներին ծանոթանալու հետ մեկտեղ կարող են ստանալ նաև մասնագիտական մեկնաբանություն հայերեն, ռուսերեն և օտար լեզուներով:
Ստեղծման օրից առ այսօր թանգարան այցելել են բազմաթիվ նշանավոր մարդիկ արվեստի եւ գիտության հանրաճանաչ անձնավորություններ: Բոլորի կողմից նշվել է այն փաստը, որ թանգարանն ունի իր դեմքը, իր քննախույզ հայացքը աշխարհին, որով նա տարբերվում է նույնօրինակ շատ թանգարաններից: 

 Հասցե՝ Մաշտոցի, 7, Երևան
 Հեռ․՝ (374 10) 539637
         (374 10) 535359
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: