Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

37 Beer and Meat

«37 Beer and Meat»-ը դասական Բրիտանական փաբ է, որն առաջարկում է բարձրորակ լցնովի գարեջրերի մեծ տեսականի` ներկրված անմիջապես Իռլանդիայից, Բելգիայից, Չեխոսլովակիաից, Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից և այլն: Առաջարկվող գարեջրերի ցանկում են աշխարհահռչակ իռլանդական ստաուտ «Guinness»-ը, բոլորի կողմից սիրված բելգիական «Leffe»-ն, հանրահայտ բրիտանական «London Pride»-ը և այլն: Հաճախորդները «37»-ը նախընտրում են նաև իր համեղ խոհանոցի համար, որն առաջարկում է շատ համեղ սթեյքեր, խմբակային ուտեստներ, գարեջրի խորտիկներ և այն ամենն ինչ անհրաժեշտ է լավ ընթրելու համար:

Գտնվելով Երևանի կենտրոնում՝ Մաշտոց պողոտայի վրա, անմիջապես Օպերայի դիմաց, հաճախորդները «37»-ը նախընտրում են իր ջերմ և ընկերական մթնոլորտի համար, որտեղ յուրաքանչյուրը զգում է իրեն ինչպես տանը` շրջապատված ընկերներով: Մասնավորապես, սիրված են կենդանի երաժշտությամբ ուղեկցվող երեկոները: Անձնակազմը անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդի` մեծապես կարևորելով հաճախորդի գոհունակությունը:

Եվս մեկ բան, որ առանձնացնում է «37»-ը, դա մեկ մետրանոց գարեջրի մատուցման յուրահատուկ ձևն է և կանոնավոր կերպով թարմացվող սննդի և խմիչքի տեսականին:

 

Հասցե՝ ք. Երևան, Մաշտոցի 37

Հեռ.՝ (010) 53-16-51, (099) 53-16-51

Էլ. փոստ՝ [email protected]

Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/37BeerandMeat/

Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: