Հայաստանի առողջարանները

Հայաստանի ամենալավ առողջարանները
Ջերմուկի առողջարաններ
Ջերմուկի առողջարաններն առաջարկում են մի շարք լաբարատոր, ուլտրաձայնային և էնդոսկոպիկ հետազոտություններ: Այստեղ հնարավոր է բուժել մի քանի առողջական խնդիրներ, ինչպիսիք են ստամոքսի խոցը, գաստրիտը, գիրությունը, շաքարախտը, ուրոլոգիական և գինեկոլոգիական հիվանդությունները։ Տրամադրվում են բուժման մի շարք ընթացակարգեր (հանքային վաննաներ, դուոդոնաժ, ինհալացիա, «թթվածնային կոկտեյլ», կինեզիոթերապիա, ընդհանուր մերսում, կոկորդի հատուկ բուժում):Վանաձորի առողջարաններ
Վանաձորի առողջարանները տրամադրում են արթրիտի, բարձր ճնշման, ինչպես նաև նյարդային համակարգի, շնչառական խնդիրների բուժման ծրագիր։ Օգտագործվում է Լոռու հանքային ջուրը և Ֆիոլետիվո լճի բուժիչ հատկություններով ցեխը։Առողջարանային համալիրներ Արզնիում
Սրանք ավելի քան 25 տեսակի ծառայություններ են, որոնք կարող են բուժել տարբեր հիվանդություններ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սրտանոթային խնդիրներ ունեցողներին:Առողջարաններ Դիլիջանում
Այստեղ դուք կգտնեք հանրաճանաչ առողջարաններ, ռեզորտներ, որտեղ ջուրը հարուստ է երկաթով և սիլիկատներով, որը օգտագործվում է ստամքսային հիվանդությունների, լյարդի, ոսկորների և թոքերի տուբերկուլյոզի բուժման համար:Ժամանակակից սարքավորված առողջարանային-վերականգնողական կենտրոններն իրենց պատերի ներսում ստեղծում են բարենպաստ պայմաններ, որոնք նախատեսված են հասարակության տարբեր խավերի և տարիքի համար։
Կան բազմաթիվ սպա սրահներ, լողավազաններ, ժամանցի տարբեր վայրեր երեխաների համար։ Նրանց համար, ովքեր ցանկանում են վայելել շրջակայքի աննկարագրելի բնապատկերները և ուսումնասիրել մոտակա տեսարժան վայրերը, կազմակերպվում են էքսկուրսիաներ:
Հայաստանի առողջարանների գները 2021 թ.
Ուղեգրի արժեքը կախված է բազմաթիվ գործոններից՝ սեզոն, տևողություն, սենյակի հարմարավետություն, սննդի եւ բուժման ծրագրեր: Մեր կայքում դուք կարող եք ընտրել և ամրագրել սենյակ ընտրված առողջապահական հաստատությունում`մեր պրոֆեսիոնալ մենեջերների օգնությամբ, ովքեր կընտրեն լավագույն տարբերակները` ըստ ձեր ցանկությունների և ֆինանսական հնարավորությունների:Հայաստանի առողջարաններում դուք ոչ միայն կստանաք որակյալ բժշկական բուժկանխարգելիչ օգնություն մատչելի գնով, այլև կծանոթանաք լեռների հիասքանչ բնությանը և մեր երկրի բազմադարյա պատմությանը:
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ:
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: