Հայաստանի լավագույն հանգստյան գոտիները

Երազո՞ւմ եք արձակուրդների մասին և անհամբեր սպասում եք, թե ե՞րբ է գալու ամառը… Իհարկե, ամառը հանգստի ու ճանապարհորդությունների լավագույն սեզոնն է, սակայն այն շատ արագ է թռչում, իսկ ուրախ ժամանցի, տեսարժան վայրերի բացահայտման, նոր ծանոթությունների և հարազատների ու բարեկամների հետ հանդիպումների ցանկությունը միշտ կա ու կա: Եթե արևոտ ամիսներին չեք հասցրել հանգստանալ, հոգ չէ, քանի որ Հայաստանի լավագույն հանգստյան գոտիներում բոլոր սեզոններին կա ամենը, ինչի մասին երազում էիք:
Հայաստանի հանգստավայրերը գրավիչ առաջարկներ ունեն բոլորի համար: Պասիվ հանգստի սիրահարները կարող են այցելել հինավուրց վանքեր ու տաճարներ, ամրոցներ ու բերդեր, բուժիչ հանքային ջրերի աղբյուրներ, հիանալ լեռների գեղեցկությամբ ու լեռնային մաքուր օդով, վայելել ավանդական կերակրատեսակներ: Ակտիվ հանգստի սիրահարներին տրվում է էքստրեմալ ժամանցի հնարավորություն՝ լեռնադահուկային սպորտ, լեռնագնացություն, ճոպանագնացություն, ձիավարություն, քայլարշավներ, հեծանվարշավներ և այլն:
Եվ այսպես, տեսնենք, թե որոնք են Հայաստանի լավագույն հանգստյան վայրերը:
Արզնի
Արզնին տարբերվում է մեղմ կլիմայով: Այսպես, տարվա ամենաշոգ օրը՝ հուլիսի 25-ին, ջերմաստիճանը 17-30 °C է, իսկ հունվարի 23-ին՝ տարվա ամենացուրտ օրը, -10 – 0 °C: Այստեղ մթնոլորտային ճնշումը կայուն է՝ 657մմ սս, առատ են լեռնային օդն ու արևոտ օրերը, ինչի շնորհիվ Արզնիում հանգստանալ կարելի է տարվա բոլոր եղանակներին:
Այստեղի բուժիչ հանքային ջրի մասին հայտնի է դեռ մ.թ.ա. 5-րդ դարից: Արզնու ածխաթթվա-քլորիդային-հիդրոկարբոնատային-նատրիումական ջրի բուժիչ հատկությունների մասին գիտեն ոչ միայն Կովկասյան տարածաշրջանում, այլև նրա սահմանների դուրս: Ածխաթթու գազով հարուստ (1,25-2,0 գ/լ) հանքային ջուրը խմում են, օգտագործում լոգանքների ու տարբեր բուժկանխարգելիչ պրոցեդուրաների համար:
Գորիս
- Հեքիաթային «Քարե ատառը»՝ սրածայր քերծերով ու սյուներով: Առավոտյան ու երեկոյան «ծառերը» բոլորովին տարբեր են թվում՝ կախված արևի ճառագայթների դիրքից:
- Խնձորեսկի քարայրները, որ մի հսկայական բնակելի տուն են հիշեցնում: Այստեղ հասնելու համար պետք է անցնել հայտնի ճոճվող կամրջի վրայով:
- Սիսավան վանքը, որն ըստ պատերին արված որմնագրի՝ թվագրվում է մ.թ.ա. 7-րդ դար:
- Տաթեւի վանքն ու ամենաերկար ճոպանուղին՝ Տաթեւերը:
- Բարձրլեռնային Կարագել լիճը, որն առաջացել է հանգածհ հրաբխի խառնարանում: Շրջակայքն ունի հարուստ բուսական ու կենդանական աշխարհ:
- Քարահունջը՝ յուրահատուկ համալիրը, բաղկացած 223 քարերից, որն ըստ մասնագետների համարվում է աշխարհի հնագույն աստղադիտարանը:
Ստեփանավան
Ստեփանավանից 4 կմ հեռավորության վրա է գտնվում Լոռիբերդը՝ 200 մ երկարությամբ միջնադարյան ամրոցը: Մոտակայքում կարելի է տեսնել Ուռուտ գետն ու հինավուրց քարե կամուրջը: Քաղաքից 40 կմ, Ձորագետի աջ ափին, Հնեվանքն է՝ 7-րդ դարի եկեղեցական համալիրը, որ կազմում մտնում է երեք եկեղեցի, գավիթն ու տնտեսական շինություններ: Անպայման պետք է այցելել աշխարհի տարբեր անկյուններից բերված ծառերով ու թփերով հարուստ «Սոճուտ» դենդրոպարկ, որը գտնվում է Ստեփանավանից ընդամենը 10 կմ հեռավորության վրա:
«Կոմունիստական քարանձավները» ջրվեժի մոտ գտնվող գեղատեսիլ վայր է, որտեղ, ըստ լեգենդի, ցարական զորքից թաքնվում էին առաջին կոմունիստները՝ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ: Քաղաքի կենտրոնում է գտնվում Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը:
Ստեփանավանին մոտիկ, Ամրակից գյուղում է գտնվում Նիկոլայ Հրաշագործ ռուսական եկեղեցին՝ հիմնադրված 1846թ.:
Սեւանա լիճ
Սևանում հանգստանալիս անպայման արժե համտեսել Սևանի իշխան, որը մատուցվում է բոլոր ռեստորաններում, և իհարկե, խորասուզվեք ջրերի լազուրում, վայելեք արևի ճառագայթները լճի լողափերում:
Հնարավոր է՝ շատերի համար բացահայտում լինի, որ Սևանում կա ճոպանուղի և բարդության տարբեր մակարդակներով լեռնադահուկային ուղիներ:
Ծաղկաձոր
Ծաղկաձորի գլխավոր տեսարժան վայրն է XI դարում կառուցված Կեչառիս վանքը: Ծաղկաձոր քաղաքում է գտնվում նաև Օրբելի եղբայրների տուն-թանգարանը՝ հայրենիքին ու գիտությանը նվիրվածության, բարձր բարոյականության ու խիզախության վառ օրինակ:
Ջերմուկ
Ջերմուկում կան բազմաթիվ առողջարաններ, որոնք առաջարկում են հանքային ջրով լոգանքներ ու առողջարար պրոցեդուրաներ, իսկ քաղաքի գլխավոր տեսարժան վայրը հանքային ջրի Ըմպելասրահն է, որտեղ կարելի է խմել տարբեր ջերմաստիճանի (30-57) հանքային ջուր: Առողջարանային քաղաքի տարածքում է գտնվում Ջերմուկի ջրվեժը՝ 70 մ բարձրությամբ: Ջրի բարակ շիթերի տեսքն ստիպել է ջրվեժը կոչել «Ջրահարսի վարսեր»:
Ջերմուկ քաղաքում է գտնվում նաև В городе расположен монастырь –րդ դարի Գնդեվանք եկեղեցին, որի շրջակայքում կան հնագույն խաչքարեր և Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները:
2007թ. Ջերմուկում սկսեց գործել ճոպանուղին: Շիշ լեռան բարձրությունը 2450մ է, ամբարձիչը բարձրացնում է մինչև 2450մ: Այժմ ճոպանուղին ունի երկու ուղի՝ սկսնակների և պրոֆեսիանալների համար:
Կարդացե՛ք նաև Հայաստանի կուրորտների ու առողջարանների մասին:
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ:
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ:



