Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Ամանորը Հայաստանում

Հավատո՞ւմ եք Ձմեռ Պապին: Իսկ Սանտա Կլաուսի՞ն: Իրականում կարևոր էլ չէ, թե նրանցից ում եք հավատում, քանի որ յուրաքանչյուր ոք Ամանորի մասին երազում է ինչ-որ արտասովոր, հիշարժան, կախարդական բանի առնչվելու ակնկալիքով: Բոլորն էլ հավատում են հրաշքի, և ամեն մեկն անակնկալ է պատրաստում հարազատների, ընկերների, սիրելիների համար: Նման անակնկալի հիանալի տարբերակ կարող է լինել Ամանորը Հայաստանի հյուրանոցներում, առողջարաննում կամ հանգստյան տներում նշելը: Նոր տարին նշելու համար Երևանի, Գյումրու, Դիլիջանի, Ծաղկաձորի, Աղվերանի և այլ վայրերի հանգստավայրերն առաջարկում են բազմազան շոու ծրագրեր, ուրախ երեկույթներ և համադամ կերակուրներ: 

Մեր օպերատորները կօգնեն ձեզ ամրագրել Ամանորյա հանգստի լավագույն փաթեթը՝ հաշվի առնելով ձեր հետաքրքրությունները: Պասիվ հանգստի սիրահարներին կհետաքրքրեն պատմական ու մշակութային վայրերը, կոնյակի ու գինու համտեսը, ազգային կերակուրները, Հանքավանի, Արզնիի, Ջերմուկի և այլ առողջարաններում առողջությունը վերականգնելու հնարավորությունը:Նոր տարին Դիլիջանում, Ծաղկաձորում, Ջերմուկում

Էքստրեմալ զգացողություններ սիրողներին ու սպորտսմեններին կգրավեն լեռնադահուկային սպորտը՝ հատկապես Ծաղկաձորի տարբեր բարդության սահուղները, որոնք նախատեսված են սկսնակների կամ պրոֆեսիոնալների համար:
Ամանորը Հայաստանում անցկացնելով՝ կիմանաք, թե ինչպես են տոնում Ամանորը Հայաստանում, և տարին կսկսեք իրոք նոր տողից:


Ամանորը Հայաստանում

Երևանում և Գյումրիում ավադական է քաղաքային զբոսանքը: Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հավաքվում են կենտրոնական հրապարակում, որպեսզի Նոր տարին դիմավորեն երկրի գլխավոր տոնածառի մոտ:

Եթե դեռ կասկածում եք, թե որտեղ կարելի է դիմավորել Ամանորը, ապա հիշե՛ք, որ ձմեռային արձակուրդները՝ Ամանորն ու Սուրբ Ծնունդը Հայաստանում անցկացնելը հիանալի տարբերակ է թե՛ տեղացիների ու արտասահմանում ապրող հայերի համար: Այս տարի՝ 2022 թվականին եղանակը Հայաստանում խոստանում է լինել մեղմ՝ տաք ձմեռ և արևոտ օրեր, ինչը թույլ է տալիս շատ զբոսնել և լինել մաքուր օդում, չվախենալ հանգստյան գոտիներ այցելելուց:

Դե ինչ, եթե հետաքրքիր էր, կարող եք կապվել մեր օպերատորների հետ և տեղեկանալ Ամանորյա շահավետ առաջարկներին:
Թող Նոր տարին նոր հրաշք բերի բոլորիս կյանքում:
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: