Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք
» » Հայաստանի լեռները՝ հանգստի իդեալական վայր

Հայաստանի լեռները՝ հանգստի իդեալական վայր

Հայաստանը հրաշալի լեռնային երկիր է, որն ուղղակի ստեղծված է լեռնային հանգստի համար: Այստեղ Դուք կունենաք անմոռանալի ակտիվ հանգիստ անցկացնելու հնարավորություն: Ընտրությունն իսկապես մեծ է: Եթե Դուք ակտիվ սպորտի սիրահար չեք, պարզապես կունենաք լավ հանգիստ, կշնչեք մաքուր լեռնային օդը և կհիանաք լեռնային պատկերներով:




1.  Տեսարժան վայրերը Հայաստանի լեռներում

Տեսարժան վայրերը Հայաստանի լեռներում
Հայաստանը լեռնային երկիր է, այդ պատճառով այն հայտնի է նաև լեռնային դիտարժան վայրերով: Հայաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկը՝ Սևանա լիճն, օրինակ, գտնվում է երկու լեռնաշղթաների մտակայքում:

Ջերմուկը՝ առողջարանային հայտնի կենտրոնը հանքային աղբյուրներով և ջրվեժներով: Հիանալի տեղանքը, որտեղ հոսում է Ջերմուկի ջրվեժը, գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջին, որտեղ խոյանում են Ճաղատ և Սիմ լեռները:

Շաքիի ջրվեժը, որը գտնվում է Սիսիան քաղաքի մոտակայքում, շրջապատված է մեծ ստորոտներ ունեցող ձորերով և խոր քարայրներով:
Բնականաբար, սրանք Հայաստանի ոչ բոլոր լեռնային տեսարժան վայրերն են, քանի որ բոլորը թվարկել հնարավոր չէ:

2. Տաճարներ՝ Հայաստանի լեռներում

Տաճարներ Հայաստանի լեռներում
Գաղտնիք չէ, որ Հայաստանը աշխարհում առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն: Դրա վառ ապացույցն է եկեղեցիների, տաճարների, վանքերի այն մեծ ժառանգությունը, որը կա Հայաստանում: Ահա որոշները՝

Նորավանք: Տեղակայված է գեղեցիկ կարմիր զառիվեր ժայռերի արանքում՝ ձորի եզրին: Վանքը հիմվել է ХII դարում: Այն դարձել է հզոր կրոնական կենտրոն Օրբելյան իշխանների կառավարման տարիներին:

Հաղարծին վանք (XI-XIII): Գտնվում է Տավուշի մարզում: Վանքը շրջապատված է բարձր լեռներով: Վանքի գլխավոր եկեղեցին Սբ.Աստվածածին եկեղեցին է: Այստեղ են գտնվում նաև Սբ Գրիգոր և Սբ Ստեփանոս եկեղեցիները:

Խոր Վիրապ: Վանքը գտնվում է բիբլիական Արարատ լեռան ստորոտին: Խոր Վիրապը տեղակայված է ստորգետնյա բանտի վրա, որում երկար ժամանակ կտտանքների է ենթարկվել Սբ.Գրիգոր Լուսավորիչը՝ Տրդատ թագավորի հրամանով:

3. Հյուրանոցներ Հայաստանի լեռներում

Հյուրանոցներ Հայաստանի լեռներում
Tufenkian Avan Dzoraget Hotel 4*: Հյուրանոցը գտնվում է Լոռու մարզում, լեռնային գետի ափին: Այն շրջապատված է բարձր լեռներով: Պատուհանից բացվում են անհավանական գեղեցկության պատկերներ: Օդը մաքուր է: Այս տեղանքը ընդունված է անվանել հայկական Շվեյցարիա:

Lastiver Resort 4*: Հյուրանոցը գտնվում է Ենոքավանում: Այն կանգնած է ժայռի վրա և, իհարկե, գրավում է իր աննկարագրելի տեսարանով դեպի լեռները: Հյուրանոցի առանձնահատկություններից է բաց լողավազանը՝ նույնպիսի գեղեցիկ տեսարանով դեպի լեռները:

Harsnadzor Eco Resort 2*: Այս հյուրանոցը զբոսաշրջիկների սիրելիներից է: Չնայած, որ այն երկաստղանի է, այստեղ պետք է այցելել գոնե մեկ անգամ: Առավոտյան Դուք կարթնանաք հրաշալի տեսարանով դեպի Որոտանի ձորը: Հյուրանոցը առանձնանում է իր տարբերվող համարներով ՝ պարտաստված կաղնու տակառներից:

4. Քաղաքներ և տներ Հայաստանի լեռներում

Հայաստանի լեռներում

Հայաստանում կան անգամ տներ և քաղաքներ, որոնք գտվում են ուղիղ լեռներում: Այդպիսի քաղաք է Կապանը, որը գտնվում է Հայաստանի հարավային մասում՝ Սյունիքի մարզում: Այս կոլորիտային քաղաքն անտաբեր չի թողնի ոչ մի զբոսաշրջիկի: Քաղաքի խորհրդանիշն է Խուստուփ լեռը, որի բարձրությունը 3200 մ է: Այս քաղաքում շատ են նաև սեփական տները, որոնք տեղակայված են լեռնային մասերում:

Քաղաք Ծաղկաձոր: Այն ձմռանը ամենաշատ այցելվող հանգստավայրային քաղաքն է: Քաղաքը գտվում է Երևանից 60 կմ. հեռավորության վրա: Այն տեղակայված է Թեղենիս լեռան ստորոտին: Ծաղկաձորն ընդունված է կոչել լեռնադահուկային դրախտ: Քաղաքի կենտրոնով հոսում է Ծաղկաձոր գետը, որն իջնում է լեռներից:


Լեռներ՝ միշտ հիանալի, անհուն և անհավատալի: Իզուր չեն բազում հանճարներ, գրողներ և բանաստեղծներ, հոգնելով քաղաքային աղմուկից, փորձելով «գտնել իրենց», բարձրացել լեռներ: Երևի լեռներն իսկապես բժշկում են:

Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: