Գյումրին՝ Հայաստանի հնագույն քաղաքներից մեկը
Գյումրին իսկապես Հայաստանի հնագույն քաղաքներից է: Հայաստանի հնագույն քաղաքներից մեկը լինելուց բացի, Գյումրին նաև հանրապետության երկրորդ ամենամեծ քաղաքն է և Շիրակի մարզկենտրոնը: Թերևս այս է պատճառը, որ Գյումրին կոչում են նաև Հայաստանի հայրաքաղաք:
1. Գյումրիի կլիման
Ամառները Գյումրիում հիմնականում տաք են, պարզ և չոր, իսկ ձմեռները՝ սառնամանիքային, ձյունոտ և ամպամած: Տարվա ընթացքում օդի ջերմաստիճանը հիմնականում տատանվում է -14°C-ից մինչև 28°C, հազվադեպ կարող է հասնել -21°C կամ 33°C:
Լավ եղանակի տեսանկյունից, հուլիսը Գյումրիում համարվում է տարվա ամենատաք ամիսը: Եթե Դուք տաք եղանակի սիրահար եք և նախընտրում եք ճանապարհորդել լավ եղանակային պայմաններում, հուլիսը հիանալի ժամանակ կլինի ճանապարհորդության համար: Այդ ընթացքում Դուք կծանոթանաք տեղանքին և կուսումնասիրեք Գյումրիի գլխավոր դիտարժան վայրերը:
2. Գյումրիի տեսարժան վայրերը
Հայաստանի բոլոր քաղաքները հարուստ են տարբեր տեսարժան վայրերով: Գյումրին, իհարկե, բացառություն չէ: Նշենք քաղաքի հինական դիտարժան վայրերը՝
- Սև բերդ: Բերդը կառուցվել է Ռուսական կայսրության տարիներին: Սև բերդը գտնվում է Գյումրի քաղաքի տարածքում: Այն հիմնվել է XIX դարում, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո: Մեր օրերում Սև բերդը համարվում է Գյումրիի հիմնական պատմական և ճարտարապետական արժեքներից մեկը:
- Մհեր Մկրտչյանի թանգարան: Մհեր Մկրտչյանը՝ «Միմինո» ֆիլմի հայտնի վարորդը և Նինայի քեռին «Կովկասի գերուհին» ֆիլմում, ծագումով գյումրեցի է: Դերասանի տունը չի պահպանվել, բայց նրա և ընտանիքի իրերը պահպավել են տան հարևանությամբ գտնվող թանգարանում:
- Սուրբ Աստվածածին կամ Յոթ վերք եկեղեցի: Եկեղեցին գտնվում է Գյումրիի կենտրոնում, քաղաքի գլխավոր հրապարակի մոտակայքում:Շենքը կառուցված է սև տուֆից: Այս եկեղեցին առանձնանում է այլ հայկական եկեղեցիներից իր՝ սրբապատկերների հարուստ նմուշներով:
3. Գյումրիի օդանավակայանը

4. Գյումրիի հյուրանոցները
Ներկայացնենք Գյումրի քաղաքի առավել հայտնի հյուրանոցները:

Հյուրանոց «Villa Kars» – հինավուրց առանձնատուն: Սա ապակուց և բետոնից կառուցված շենք չէ քաղաքի մյուս հյուրանոցների նման: Այս հյուրանոցը շատ է տարբերվում իր հետաքրքիր դիզայնով և ինքնատիպ կոլորիտով: Այս հյուրանոցի սեփականատերը իտալացի է, որը շատ մեծ ուշադրություն է դարձրել հյուրանոցի ձևավորմանը, հենց այդ պատճառով էլ հյուրերն այստեղ իրենց զգում են ինչպես տանը: Սա բավականին հարմարակյաց վայր է, որտեղ հրաշալի է ամեն դետալը:
Ինչ խոսք, Գյումրու հյուրանոցներն այս երկուսով չեն սահմանափակվում: Մեր կայքում կարող եք ծանոթանալ Գյումրու հյուրանոցների ամբողջական ցանկին, որտեղ կարող եք տեսնել ինքնատիպ ու բազմազան հյուրանոցներ՝ բազմազան ինտերիերով, ծառայություններով, և ամենակարևորը՝ տարբեր բյուջեների համապատասխան առաջարկներով:
Դե ինչ, այսքանը թերևս բավարար տեղեկություն էր Գյումրի այցելել ցանկացողների համար: Իսկ Գյումրու իսկական հմայքն ու կոլորիտն ամբողջությամբ կարող եք զգալ միայն ու միայն այնտեղ այցելելով: Համոզված եղեք, որ Գյումրի այցելելուց հետո ցանկություն կունենաք այնտեղ վերադառնալ առաջին իսկ հնարավորության դեպքում:
Նկարներ
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ:
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: