Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Կասկադ

Կասկադը համարվում է Երևանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը: Սպիտակ տուֆից պատրաստված կանոնավոր աստիճաններից, քանդակներից և շատրվաններից կազմված այս համալիրը զարդարում է քաղաքն իր ինքնատիպ տեսքով և հետաքրքիր ճարտարապետական լուծումներով:

Կասկադը կառուցել են վերին և ստորին քաղաքներն իրար միացնելու նպատակով: Դրա կառուցումը եղել է ի պատիվ Հայաստանում խորհրդային իշխանության հիսունամյակի, անցած դարի 70-ական թվականներին: Սակայն շինարարական աշխատանքները դադարեցվել են Խորհրդային միության փլուզման հետևանքով, և Կասկադի կառուցումը, ինչպես և մյուս խորհրդային շինությունների կառուցումը, դադարեցվել է: Երկար ժամանակ շինարարական աշխատանքներն առաջ չէին գնում, մինչև որ Կասկադը չգնեց ԱՄՆ-ում բնակվող հայկական ծագումով մեկենաս Ջերարդ Գաֆեսճյանը: Դրանից հետո Կասկադի կառուցման աշխատանքները վերսկսվեցին:

Կասկադ
Գաֆեսճյանը Կասկադը տեսնում էր իբրև արվեստի պատկերասրահ, որտեղ պահպանվելու են աշխարհի հայտնի հնագույն քանդակագործների աշխատանքները, որոնք գտնվում են աստիճանների և շատրվանների տակ գտնվող տարածքում: Իսկ արտաքին կողմից  կասկադը զարդարելու են մեր ժամանակակիցների արվեստի գործերը:
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: