Հյուսիսային պողոտա
Նկարագրենք արևային քաղաքի գլխավոր դիտարժան վայրերից մեկը՝ Հյուսիսային պողոտան:
Հյուսիսային պողոտան համարվում է Երևանի ամենագլխավոր հետիոտնային փողոցը: Պողոտայի բացումը, որը միացնում է քաղաքի գլխավոր հրապարակները՝ Ազատության հրապարակը և Հանրապետության հրապարակը, տեղի է ունեցել 2007 թվականին:
Հյուսիսային պողոտայում գործում են բազմաթիվ նորաոճ սրճարաններ: Այս պողոտան նաև հայտնի է իր էլիտար բնակելի շենքերով և գեղեցիկ թանկարժեք խանութներով:
Այս փողոցի վրա Դուք կարող եք հանդիպել տարբեր փողոցային երաժիշտների, նաև կարող եք տեսնել նկարիչների, որոնք շատ արագ կնկարեն Ձեզ և կփոխանցեն թղթին Ձեր բոլոր հույզերն ու տպավորությունները:
Հյուսիսային պողոտան համարվում է Երևանի միակ հետիոտնային պողոտան, որը սկիզբ է առնում Աբովյան փողոցից: Այն կազմված է երեք մասից, որոնք իրենց հերթին կառուցապատված են շենքերով և երեսպատված են վարդագույն տուֆով ու տրավերտինով: Քանի որ այս պողոտայի շենքերը կառուցված են շատ թանկարժեք և իրարից տարբերվող շինարարական նյութերից, դրանց գինը ևս համապատասխան է: Այն կարելի է համեմատել Եորոպայի զարգացած մայրաքաղաքների բնակարանների գների հետ:
Դիտել կոնտակտները
+374 99 43-88-34
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ:
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: