Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Կարապի լիճ

Երևանը կոլորիտային քաղաք է, որը հարուստ է բազում հետաքրքիր և տարատեսակ դիտարժան վայրերով: Փորձենք նկարագրել այդ հիանալի արևային քաղաքի գլխավոր դիտարժան վայրերից Կարապի լիճը:

Կարապի լիճը Երևանի ամենահայտնի դիտարժան վայրերի թվում է: Այն գտնվում է ուղիղ Երևանի սրտում՝ հրաշալի կանաչապատ այգում: Այգու մոտ է գտնվում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային թատրոնը և Ազատության հրապարակը:

Կարապի լճի նախագծի հեղինակը հայտնի ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է: Լիճը անվանել են «կարապի» ի պատիվ Չայկովսկու համանուն բալետի, նաև՝ քանի որ լիճը գտնվում է Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին կից: Ընդ որում, տարվա տաք սեզոններին Դուք կարող եք տեսնել լճում լողացող կարապների, իսկ ձմռանը Կարապի լիճը վերածվում է սահադաշտի բաց երկնքի տակ:

2003 թվականին այգում՝ Կարապի լճի ափին, տեղի ունեցավ հանրահայտ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանին նվիրված արձանի բացումը: Իր արտաքին տեսքով Կարապի լիճը շատ նման է Սևանա լճին:

Տեղանքի բնական ռելիեֆը շինարարության ընթացքում չի տուժել, քանի որ ճարտարապետին հաջողվել է պահպանել այն նաև այս լիճը նախագծելիս:

Ահա այսպիսի հրաշալի վայրեր կան Երևանում, որոնք անպայման պետք է այցելել, տեսնել և գնահատել: Արժե այցելել, իհարկե, Երևանի այլ հայտնի կամ քիչ հայտնի դիտարժան վայրերը, եթե դուք հանկարծակի կամ նպատակադրված հայտնվեք այդ պայծառ քաղաքում:
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: