Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք
» » ԻՆՉ ՏԵՍՆԵԼ ԵՎ ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԻՆՉ ՏԵՍՆԵԼ ԵՎ ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանը գեղեցիկ քաղաք է՝ հնագույն և, միաժամանակ, ժամանակակից։ Այստեղ կարելի է գտնել բազմաթիվ հետաքրքիր փոքրիկ սրճարաններ և հուշանվերների խանութներ, թանկ և բյուջետային հյուրանոցներ ու հոսթելներ, և ոչ միայն:
Քաղաքի բնակիչները միշտ ուրախ են հյուրընկալել ինչպես առաջին անգամ քաղաք ժամանողներին, այնպես էլ մշտական այցելուներին: Նույնիսկ անծանոթ մարդիկ խանդավառությամբ ցույց կտան ձեզ ճանապարհը, խորհուրդ կտան, թե ուր գնալ, ինչ ընտրել, ինչ տեսնել և ուր այցելել։ Իսկ ոմանք թույլ չեն տա ձեզ հեռանալ, քանի դեռ չեն հյուրասիրել սուրճ ու տնական թխվածքներ։

Քայլարշավներ քաղաքում

ուր գնալ երևանում

Առաջին հերթին արժե շրջել քաղաքի կենտրոնում և այցելել՝ Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Կասկադ և Մատենադարան։ Վաղ առավոտյան արժե բարձրանալ Կասկադի համալիրի վերին հարթակ և հիանալ դեռ քնած քաղաքով ու Արարատ լեռան հիասքանչ տեսքով։ Օրվա ընթացքում այցելեք Մատենադարան և Վերնիսաժ, իսկ երեկոյան հանգստացեք Հանրապետության հրապարակում՝ Երգող շատրվանների մոտ և վայելեք երեկոն Հյուսիսային պողոտայի սրճարաններում։

Զբոսաշրջիկների մշակութային ծրագիր՝ թանգարաններ, թատրոններ, համերգներ

Արվեստասերները կարող են այցելել թանգարաններ՝ Էրեբունի պատմահնագիտական, Պատմության, Փարաջանովի, Ժամանակակից արվեստի և բազում այլ թանգարաններ, ինչպես նաև մշտական և ժամանակավոր ցուցահանդեսներ։

Դասական երաժշտություն կարող եք ուկնդրել քաղաքի մարգարիտ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաև Երևանի պետական կամերային թատրոնում, որոնք նույնպես գտնվում են քաղաքի կենտրոնում։

Խորհուրդ ենք տալիս այցելել թատրոններ՝ Մնջախաղի պետական թատրոն, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, Ա.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն և այլն։

Երաժշտական տարբեր ժանրեր գնահատողները կարող են հյուրնկալել փոքրիկ գողտրիկ բարերում և ակումբներում, որտեղ երեկոյան կենդանի երաժշտություն է հնչում ինչպես երիտասարդ, այնպես էլ հայտնի երաժիշտների և երգիչների կատարմամբ: Դրանց թվում են Մալխաս ջազ-ակումբը, Ուլիխանյան ջազային ակումբը, Mezzo Classic House ակումբը, Հին Արենի երաժշտական սրահը, Դաունթաուն ակումբը և այլն։
Քաղաքում կան հին ու նոր, գործող ու կիսավեր եկեղեցիներ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար, Սուրբ Սարգիս եկեղեցի, Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի, Սուրբ Աստվածածին Զորավոր եկեղեցի, Սուրբ Անանիա մատուռ, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակներ և այլն։

Ընտանեկան հանգիստ՝ այգիներ, զբոսայգիներ, տեսարժան վայրեր, կենդանաբանական այգիկենդանաբանական այգի


Այգիներն ու պուրակները հարմար են ընտանեկան ժամանցի համար՝ Play City, Yerevan Park, Հաղթանակի զբոսայգի, Սիրահարների այգի, Անգլիական զբոսայգի, Երևանի 2800-ամյակի այգի և այլն։ Երեխաների հետ անպայման պետք է գնալ Կենդանաբանական այգի, որտեղ, բացի վայրի կենդանիներից և սողուններից, կան ճոճանակներ և կարուսելներ։ Ամառվա շոգ օրերին կարող եք վայելել Ջրաշխարհն ու լողավազանները։


Որտեղ սնվել և ինչ խմել


Քաղաքն ունի բազմաթիվ սրճարաններ և ռեստորաններ, որոնք առաջարկում են ինչպես եվրոպական և ասիական, այնպես էլ ազգային խոհանոց: Դուք կարող եք համեղ սնվել նաև պիցցերիաներում կամ արագ սննդի ցանցերում: Շքեղ ռեստորանային համալիրները բաց են մինչև ուշ գիշեր, որոնք շատ են հատկապես Հրազդան գետի հովտի Նաբերեժնի կոչվող գեղատեսիլ տարածքում։ Անպայման այցելեք կոնյակի գործարան՝ համտեսելու հայկական հայտնի կոնյակը։ Եթե  ճակատագրի բերմամբ դուք գտնվեք մայրաքաղաքում փառատոների օրերին, ապա փողոցային երաժիշտների և երգիչների կատարած ստեղծագործությունների հնչյունների ներքո կկարողանաք վայելել ամբողջովին անվճար կամ սիմվոլիկ գումարով տարատեսակ ուտեստներ, համտեսել բազմազան գինիներ, ինչպես նաև կվայելեք երեկոյան համերգային ծրագիրը:
 
Արագ սննդի ռեստորաններից առավելհայտնի են՝ Tashir Pizza, Pizza di Roma, ArtLunch, Mister Gyros, Tumanyan Shaurma, KFC, Karas, Ponchikanots, Artashi Mot, Zhingalov Hats և այլն։ Նրանցից յուրաքանչյուրը կառաջարկի իր ֆիրմային ուտեստը։
Քաղաքի զբոսաշրջիկները և հյուրերը միշտ գտնում են իրենց նախընտրած ժամանցը և հեռանում այստեղ վերադառնալու հաստատակամ մտադրությամբ:
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: