Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք
Հյուրանոցներ / Լոռի / Գյուլագարակ գյուղ / Սոճուտ Մանկական Առողջարան

Սոճուտ Մանկական Առողջարան

3

+374 94 46 83 57

+374 99 46 83 57

+374 94 46 83 57 viber, whatsApp

Սոճուտ մանկական առողջարանը հիմնադրվել է 1955թ.-ին: Այն հանդիսացել է համամիութենական նշանակության մանկական առողջարան՝ նախատեսված թոքային քրոնիկ հիվանդություններով տառապող երեխաների համար:  

ԻՆՉՈՒ՞ ՍՈՃՈՒՏ

Հանգստյան տունը շրջապատված է սոճիների անտառով, որտեղ օդը առավելագույնս զերծ է փոշուց և վնասակար նյութերից, հագեցած է ֆիտոցիդներով և օզոնով: Այն օժտված է բուժական հատկություններով և նպաստավոր է հատկապես թոքային հիվանդություններով տառապող անձանց համար:  
Սոճիների անտառի օդն օգնում է բարելավել շնչառությունը, վերականգնել աշխատունակությունն ու դրական է ազդում սիրտ-անոթային, նյարդային և էնդոկրին համակարգերի վիճակի վրա: 
Գարնան վերջին ամիսներին Սոճուտ հանգստյան տանն ու Դենդրոպարկում տեղի է ունենում սոճիների «փոշոտում»։ Բնության այս յուրահատուկ երևույթն ունի կազդուրիչ հատկություն և բարձրացնում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը: 
Սոճու «ծաղկման փոշին» օժտված է յուրահատուկ բուժական հատկություններով: Այն վերականգնում է շնչառական ուղիների լորձաթաղանթը և զգալիորեն նվազեցնում շնչառական հիվանդությունների կրկնման հավանականությունը։ Նման պայմանները հիանալի են նրանց համար, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին և գնահատում կատարյալ հանգիստը բնության գրկու
  Հանգիստը կարևոր է, դրա կազմակերպումն՝ է′լ ավելի կարևոր ևպատասխանատու։ Սոճուտ հանգստյան տանը մենք գտել ենք Ձեր լիարժեք հանգիստի բանաձևը։
Տասնամյակների պատմություն ունեցող առողջարանը մինչ այսօր սիրով ընդունում է բոլորին, ովքեր ցանկանում են լինել առողջ, ունենալ կատարյալ հանգիստ և մոտ լինել բնությանը։
2013թ.-ին հիմնովին վերանորոգվելուց հետո Սոճուտը համարվում է Ստեփանավանի լավագույն հանգստյան տներից մեկը՝ շնորհիվ իր բացառիկ բնակլիմայական պայմանների, տարիների փորձի և պրոֆեսիոնալ վերաբերմունքի։
Հավելյալ տեղեկություններ
Ժամանում: 14:00 Մեկնում: 11:00
Հարմարություններ
Բար Լվացքատուն Այգի Ավտոկայանատեղի Ընտանեկան Wi-Fi ինտերնետ conference_11 Կոնֆերանս Դահլիճ Խաղադաշտ Նախաճաշ Սեղան/Գրասեղան Բիլիարդ 3 անգամյա սնունդ Սեղանի թենիս Ռեստորան
Այցելուների գնահատականը
Գինը սկսած 34000 AMD
Նկարներ
Հյուրանոցը քարտեզի վրա

Սենյակների քանակը (Փոքր Ստանդարտ) : 3

Մակերեսը 27 մ2

Չափահասների առավելագույն թիվը 2

Երեխաների առավելագույն թիվը 1

Լրացուցիչ մահճակալների առավելագույն թիվը 1

Լրացուցիչ մահճակալի արժեքը 10000 AMD

Նկարագրություն
  • Հանգստյան տան ստանդարտ կարգի 3 սենյակներն ունեն երկտեղանոց մահճակալներ՝ ծածկված ճերմակ ու նուրբ սպիտակեղենով: Նախատեսված են 2 անձի համար և ունեն 1 լրացուցիչ մահճակալի հնարավորություն:
  • Բազկաթոռներն ու փոքրիկ սեղանը ստեղծում են կարդալու, հանգստանալու և մտերիմների շրջապատում կատարյալ հանգիստ վայելելու ջերմ ու հաճելի մթնոլորտ: Ստանդարտ սենյակները համալրված են լոգախցիկով, բամբակե սրբիչներով և հիգիենայի պարագաներով:
  • Սենյակի պատուհանից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի «Սոճուտ» հանգստյան տան բակը և անտառապատ սարերը: Այստեղ ողջ օրը կարելի է հիանալ Լոռու չքնաղ բնությամբ:
Գները ներառում են`
  • Տեղավորում
  • Նախաճաշ
  • Ընթրիք 
  • Հեռուստացույց (արբանյակային ալիքներ)
  • Wi-Fi
  • Պատշգամբ
  • Լոգախցիկ
  • Չհրկիզվող պահարան
  • Սառնարան
  • Վարսահարդարիչ
  • Ներքին հեռախոս
  • Ավտոկայանատեղ
Նշենք.
  • Մինչև 2 տ. երեխաները տեղավորվում են անվճար
  • 3 - 6 տ. երեխաների համար 5 000 ՀՀ դրամ (հավելյալ մահճակալ, սնունդ)
  • 7-12 տ. երեխաների համար 7 000 ՀՀ դրամ (հավելյալ մահճակալ, սնունդ)
  • Լրացուցիչ մահճակալ 10 000 ՀՀ դրամ
Նկարներ
  • Փոքր Ստանդարտ 1
  • Փոքր Ստանդարտ 2
  • Փոքր Ստանդարտ 3

Սենյակների քանակը (Ստանդարտ Երկտեղանի) : 10

Մակերեսը 33 մ2

Չափահասների առավելագույն թիվը 2

Երեխաների առավելագույն թիվը 1

Լրացուցիչ մահճակալների առավելագույն թիվը 2

Լրացուցիչ մահճակալի արժեքը 10000 AMD

Նկարագրություն
  • Հանգստյան տան Ստանդարտ կարգի 2 սենյակներն ունեն երկտեղանոց, իսկ 6-ը՝ առանձին 2 մեկտեղանոց մահճակալներ՝ ծածկված ճերմակ ու նուրբ սպիտակեղենով: Նախատեսված են 2 անձի համար և ունեն 2 լրացուցիչ մահճակալի հնարավորություն: Բացառություն են կազմում չափերով փոքր՝ երկտեղանոց մահճակալով 3 ստանդարտ, առանց պատշգամբի սենյակները՝ նախատեսված միայն 2 անձի համար:
  • Բազկաթոռներն ու փոքրիկ սեղանը ստեղծում են կարդալու, հանգստանալու և մտերիմների շրջապատում կատարյալ հանգիստ վայելելու ջերմ ու հաճելի մթնոլորտ: Ստանդարտ սուպերիոր սենյակները համալրված են լոգախցիկով, բամբակե սրբիչներով և հիգիենայի պարագաներով:
  • Սենյակի պատուհանից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի «Սոճուտ» հանգստյան տան բակը և անտառապատ սարերը: Այստեղ ողջ օրը կարելի է հիանալ Լոռու չքնաղ բնությամբ:
Գները ներառում են `
  • Տեղավորում
  • Նախաճաշ
  • Ընթրիք 
  • Հեռուստացույց (արբանյակային ալիքներ)
  • Wi-Fi
  • Լոգախցիկ
  • Չհրկիզվող պահարան
  • Սառնարան
  • Վարսահարդարիչ
  • Ներքին հեռախոս
  • Ավտոկայանատեղի
Նշենք.
  • Մինչև 2 տ. երեխաները տեղավորվում են անվճար
  • 3 - 6 տ. երեխաների համար 5 000 ՀՀ դրամ (հավելյալ մահճակալ, սնունդ)
  • 7-12 տ. երեխաների համար 7 000 ՀՀ դրամ (հավելյալ մահճակալ, սնունդ)
  • Լրացուցիչ մահճակալ 10 000 ՀՀ դրամ
Նկարներ
  • Ստանդարտ Երկտեղանի 1
  • Ստանդարտ Երկտեղանի 2
  • Ստանդարտ Երկտեղանի 3

Սենյակների քանակը (Ընտանեկան Համար) : 3

Մակերեսը 61 մ2

Չափահասների առավելագույն թիվը 4

Երեխաների առավելագույն թիվը 1

Լրացուցիչ մահճակալների առավելագույն թիվը 2

Լրացուցիչ մահճակալի արժեքը 9000 AMD

Նկարագրություն
  • Թվով 3 ընտանեկան սենյակները բաղկացած են  հյուրասենյակից և 2 ննջարաններից, որոնցից մեկը երկտեղանոց, մյուսը՝ առանձին մեկտեղանոց մահճակալներով՝ ծածկված ճերմակ և նուրբ սպիտակեղենով։ Նախատեսված են 4 անձի համար և ունեն 2 լրացուցիչ մահճակալի հնարավորություն: 
  • Հյուրասենյակում գտնվող հարմարավետ բազմոցները և սեղանը ստեղծում են հանգստի ջերմ ու հաճելի մթնոլորտ, իսկ լրացուցիչ սեղանը և բազկաթոռը բնության գրկում աշխատելու հնարավորություն են տալիս: Այս համարները համալրված են լոգախցիկով, որտեղ հյուրերին են սպասում բամբակե սրբիչներ ու հիգիենայի պարագաներ:
  • Սենյակի պատուհանից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի «Սոճուտ» հանգստյան տան բակը և անտառապատ սարերը: Այստեղ ողջ օրը կարելի է հիանալ Լոռու չքնաղ բնությամբ:
Գները ներառում են`
  • Տեղավորում
  • Նախաճաշ
  • Ընթրիք 
  • Հեռուստացույց (արբանյակային ալիքներ)
  • Wi-Fi
  • Լոգախցիկ
  • Չհրկիզվող պահարան
  • Սառնարան
  • Վարսահարդարիչ
  • Ներքին հեռախոս
  • Ավտոկայանատեղի
Նշենք.
  • Երեխաները մինչեւ 2 տ. տեղավորվում են անվճար
  • 3 - 6 տ. երեխաների համար 5 000 ՀՀ դրամ (հավելյալ մահճակալ, սնունդ)
  • 7-12 տ. երեխաների համար 7 000 ՀՀ դրամ (հավելյալ մահճակալ, սնունդ)
  • Լրացուցիչ մահճակալ 10 000 ՀՀ դրամ
Նկարներ
  • Ընտանեկան Համար 1
  • Ընտանեկան Համար 2
  • Ընտանեկան Համար 3
  • Ընտանեկան Համար 4
  • Ընտանեկան Համար 5

Սենյակների քանակը (Կիսալյուքս Երկտեղանի) : 24

Մակերեսը 27 մ2

Չափահասների առավելագույն թիվը 2

Երեխաների առավելագույն թիվը 1

Լրացուցիչ մահճակալների առավելագույն թիվը 1

Լրացուցիչ մահճակալի արժեքը 10000 AMD

Նկարագրություն
  • Ստանդարտ կարգի պատշգամբով 9 սենյակներն ունեն երկտեղանոց, իսկ 15-ը՝ առանձին երկու մեկտեղանոց մահճակալներ՝ ծածկված ճերմակ ու նուրբ սպիտակեղենով: Այս սենյակնեը նախատեսված են 2 անձի համար և ունեն 1 լրացուցիչ մահճակալի հնարավորություն: Սենյակի լոգարանը՝ ցնցուղով, համալրված է բամբակե սրբիչներով և հիգիենայի պարագաներով:
  • Սենյակի պատշգամբից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի «Սոճուտ» հանգստյան տան շատրվանով բակը և անտառապատ սարերը: Այստեղ ողջ օրը կարելի է լսել թռչունների ծլվլոցը, բնության հնչյուններն ու հիանալ Լոռու չքնաղ բնությամբ: 
Գները ներառում են `
  • Տեղավորում
  • Նախաճաշ
  • Ընթրիք 
  • Հեռուստացույց (արբանյակային ալիքներ)
  • Wi-Fi
  • Պատշգամբ
  • Լոգախցիկ
  • Չհրկիզվող պահարան
  • Սառնարան
  • Վարսահարդարիչ
  • Ներքին հեռախոս
  • Ավտոկայանատեղ
Նշենք.
  • Երեխաները մինչեւ 2 տ. տեղավորվում են անվճար
  • 3 - 6 տ. երեխաների համար 5 000 ՀՀ դրամ (հավելյալ մահճակալ, սնունդ)
  • 7-12 տ. երեխաների համար 7 000 ՀՀ դրամ (հավելյալ մահճակալ, սնունդ)
  • Լրացուցիչ մահճակալ 10 000 ՀՀ դրամ
Նկարներ
  • Կիսալյուքս Երկտեղանի 1
  • Կիսալյուքս Երկտեղանի 2
  • Կիսալյուքս Երկտեղանի 3
  • Կիսալյուքս Երկտեղանի 4
  • Կիսալյուքս Երկտեղանի 5

Սենյակների քանակը (Դելյուքս Համար) : 3

Մակերեսը 33 մ2

Չափահասների առավելագույն թիվը 2

Երեխաների առավելագույն թիվը 1

Լրացուցիչ մահճակալների առավելագույն թիվը 1

Լրացուցիչ մահճակալի արժեքը 9000 AMD

Նկարագրություն
  • Դելյուքս կարգի երեք համարները ընդարձակ սենյակներ են, ուր իրարից առանձնացված են երկտեղանոց մահճակալն ու հանգստյան գոտին: Սենյակները նախատեսված են 2 անձի համար, կա 2 լրացուցիչ մահճակալի հնարավորություն:
    Հանգստյան գոտու բուխարին, հարմարավետ բազմոցն ու բազկաթոռները ստեղծում են հանգստի ջերմ ու հաճելի մթնոլորտ:
    Երկտեղանոց մահճակալը ծածկված է ճերմակ ու նուրբ սպիտակեղենով:
  • Դելյուքս համարի ընդարձակ լոգասենյակում հյուրերին են սպասում բամբակյա սրբիչներ ու հիգիենայի պարագաներ։
    Սենյակի պատշգամբից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի «Սոճուտ» հանգստյան տան շատրվանով բակը և անտառապատ սարերը: Այստեղ ողջ օրը կարելի է լսել թռչունների ծլվլոցը, բնության հնչյուններն ու հիանալ Լոռու չքնաղ բնությամբ:

Գները ներառում են `
  • Տեղավորում
  • Նախաճաշ
  • Ընթրիք 
  • Հեռուստացույց (արբանյակային ալիքներ)
  • Wi-Fi
  • Բուխարի հյուրասենյակում
  • Պատշգամբ
  • Լոգարան
  • Չհրկիզվող պահարան
  • Սառնարան
  • Բարի սեղան
  • Վարսահարդարիչ
  • Ներքին հեռախոս
  • Ավտոկայանատեղի
Նշենք.
  • Երեխաները մինչեւ 2 տ. տեղավորվում են անվճար
  • 3 - 6 տ. երեխաների համար 5 000 ՀՀ դրամ (հավելյալ մահճակալ, սնունդ)
  • 7-12 տ. երեխաների համար 7 000 ՀՀ դրամ (հավելյալ մահճակալ, սնունդ)
  • Լրացուցիչ մահճակալ 10 000 ՀՀ դրամ
Նկարներ
  • Դելյուքս Համար 1
  • Դելյուքս Համար 2
  • Դելյուքս Համար 3
  • Դելյուքս Համար 4
  • Դելյուքս Համար 5

Սենյակների քանակը (Lյուքս Համար) : 3

Մակերեսը 40 մ2

Չափահասների առավելագույն թիվը 2

Երեխաների առավելագույն թիվը 1

Լրացուցիչ մահճակալների առավելագույն թիվը 1

Լրացուցիչ մահճակալի արժեքը 9000 AMD

Նկարագրություն
  • Լյուքս կարգի 3 համարներն ունեն առանձին հյուրասենյակ և ննջասենյակ: Համարները նախատեսված են 2 անձի համար, կա լրացուցիչ 2 մահճակալի հնարավորություն:
    Հյուրասենյակում բուխարու մոտ փոքրիկ սեղանի շուրջ գտնվող բազմոցն ու բազկաթոռները ստեղծում են հանգստի ջերմ ու հաճելի մթնոլորտ:
  • Ննջասենյակում երկտեղանոց մահճակալ է՝ նուրբ ու ճերմակ սպիտակեղենով, իսկ ընդարձակ լոգասենյակում հյուրերին են սպասում բամբակյա սրբիչներ ու հիգիենայի պարագաներ:
  • Լյուքս համարները համալրված են երկու հեռուստացույցով՝ մեկանան ամեն սենյակի համար, լրացուցիչ բացվող բազմոցով, հայելիով և հարդարման սեղանով:
    Սենյակի պատշգամբից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի «Սոճուտ» հանգստյան տան շատրվանով բակը և անտառապատ սարերը: Այստեղ ողջ օրը կարելի է լսել թռչունների ծլվլոցը, բնության հնչյուններն ու հիանալ Լոռու չքնաղ բնությամբ:

Գները ներառում են `
  • Տեղավորում
  • Նախաճաշ
  • Ընթրիք 
  • Հեռուստացույց ամեն սենյակում(արբանյակային ալիքներ)
  • Wi-Fi
  • Բուխարի հյուրասենյակում
  • Պատշգամբ
  • Լոգարան
  • Չհրկիզվող պահարան
  • Սառնարան
  • Բարի սեղան
  • Էլեկտրական թեյնիկ
  • Վարսահարդարիչ
  • Ներքին հեռախոս
  • Ավտոկայանատեղի
Նշենք.
  • Երեխաները մինչեւ 2 տ. տեղավորվում են անվճար
  • 3 - 6 տ. երեխաների համար 5 000 ՀՀ դրամ (հավելյալ մահճակալ, սնունդ)
  • 7-12 տ. երեխաների համար 7 000 ՀՀ դրամ (հավելյալ մահճակալ, սնունդ)
  • Լրացուցիչ մահճակալ 10 000 ՀՀ դրամ
Նկարներ
  • Lյուքս Համար 1
  • Lյուքս Համար 2
  • Lյուքս Համար 3
  • Lյուքս Համար 4
  • Lյուքս Համար 5
  • Lյուքս Համար 6

Մեկնաբանություններ 1

gurgen от 4 օգոստոս 2019 18:26
հանգստացել եմ 17.07.2019-23.07.2019 թթ։ Հյուրընկալությունը բարձր մակարդակի վրա էր, անձնակազմը պրոֆեսիոնալ էր, խոհանոցը չափազանց հարուստ ու համեղ։ Թերևս միակ բացթողումն այն էր, որ հյուրանոցի կողմից տրված հիգիենայի պարագաների թվում բացակայում էր ատամի խոզանակն ու մածուկը, ինչը նմանակարգ համարներով այլ հյուրանոցներում առկա է։
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: