Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Մեր մասին

Hotel.am-ը առաջին հայկական տեղեկատվական պորտալն է, որը հնարավորություն է տալիս փնտրել, գտնել և ուղիղ կապ հաստատել հյուրանոցի հետ։ Hotel.am նախագիծը ստեղծվել է 2018 թ-ից «Սիրով» ՍՊԸ թիմի կողմից, որը Հայաստանի տուրիզմի ոլորտում աշխատում է  մոտ 15 տարի և հանդիսանում է Հայաստանի Տուրիզմի ֆեդերացիայի և Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի անդամ:
Ստեղծման հիմնական նպատակն է ուղիղ կապ հաստատել հյուրի և հյուրանոցի միջև, ինչպես նաև Hotel.am-ը  տրամադրում է ամբողջական տեղեկատվություն Հայաստանի հոսթելների, տեսարժան վայրերի, ռեստորանների մասին: Hotel.am-ի հիմնական նպատակն է հյուրանոց փնտրելիս խնայել Ձեր ժամանակը և գտնել լավագույն տարբերակը: Ընկերությունը զարգանում է ժամանակի հետ համաքայլ  և նոր ուղիներ է փնտրում ավելի հարմարավետ դարձնելու իր ծառայությունները՝ ինտեգրելով նոր մոտեցումներ: Այդ իսկ պատճարով Hotel.am- ի թիմը աշխատում է «Փոխվում է աշխարը, փոխվում ենք մենք» կարգախոսով: 

Ինչո՞ւ Hotel.am

1. Մենք ծանոթ ենք կայքում տեղադրված բոլոր հյուրանոցներին: Մենք երաշխավորում ենք, որ կայքում տեղադրված է ճշգրիտ տեղեկատվություն
2. Լավագույն արժեքի որոնում
3. Անմիջական կապ հյուր-հյուրանոց
4. Մենք չենք ավելացնում միջնորդավճար հյուրանոցի արժեքին 

Hotel.am տեղեկատվական պորտալի որոնման ծառայությունները անվճար են Ձեզ համար: Մեր կայքում տեղադրված արժեքները անմիջապես հյուրանոցի արժեքներն են:
Hotel.am տեղեկատվական պորտալի օգնությամբ Դուք հեշտությամբ և արագ կստանաք Ձեզ հետաքրքրող բոլոր տեղեկությունները, կգտնեք հյուրանոցների լավագույն արժեքները, կնտրեք բոլոր չափանիշներին համապատասհեն հյուրանոցային համարներ:
Մենք աշխատում ենք ձեզ համար:

Ինչպես է աշխատում

Որոնում
Նշեք Ձեր ընտրած հյուրանոցի պարամետրերը
Համեմատեք որոնման արդյունքները

Ամրագրում
Ընտրեք հյուրանոցը և զանգահարեք անմիջապես հյուրանոց
Ստացեք ամրագրման հաստատումը անմիջապես հյուրանոցից:

Ուղևորություն
Ստացեք հաճույք ճամփորդելուց և հանգստանալուց 
Դուք Մեզ ոչիչ չեք վճարում:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի Հանրապետությունում, Կառավարության Որոշմամբ, հյուրանոցային տնտեսության օբյեկտները կամավորության սկզբունքով կարող են ստանալ որակավորման կարգ:
Մեր կայքում, պաշտոնական որակավորման կարգ ստացած հյուրանոցները ունեն հատուկ մակնշում: