Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Ամբերդ Ամրոց

Համաձայն պատմական ակնարկների` Ամբերդ (Անբերդ) ամրոց-բերդաքաղաքը կառուցվել է Կամսարական իշխանների կողմից VII-րդ դարում,  Արագածոտն գավառի տարածքում։ Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմապաշտպան հենակետերից է եղել և անառիկ ամրոցի համբավ է ունեցել  իր բնական դիրքով ու պաշտպանական կառուցվածքներով: Առաջին անգամ  թուրք-սելջուկների կողմից ամրոցը գրավվել է   XI դարի 70-ականներին։ Եվ դարի վերջում Զաքարե Զաքարյանը  ազատագրեց Ամբերդ ամրոցը։ Զաքարյանը ամրապնդեց ամրոցը և հանձնվեց ինշխան Վաչե Վաչուտյանի տնօրինմանը։ 1236թ․ ամրոցը գրավվել և ավելվել է թաթար-մոնղոլների կողմից։Ներկայումս բերդաքաղաքից պահպանվել են դղյակի (X-XIII դդ.), պարսպապատերի ավերակները, բաղնիքի (X-XI դդ.), ինչպես նաև այլ  շինությունների մնացորդներ և Կաթողիկե եկեղեցին (Վահրամաշեն) (1026 թ.):
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: