Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք
» » Կարմրավոր Ս. Աստվածածին Եկեղեցի

Կարմրավոր Ս. Աստվածածին Եկեղեցի

Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցին հայկական ճարտարապետական հուշարձան է, խաչաձև գմբեթավոր փոքր կառույցների բնորոշ և անաղարտ պահպանված նմուշներից: Գտնվում է Աշտարակի հյուսիս-արևելյան բարձրադիր մասում: Կառուցվել է 7-րդ դարում:
Ըստ նորագույն հետազոտությունների այս տիպը Հայաստանում զարգացած է եղել դեռևս 5-րդ դարում և ունեցել է բազմաթիվ օրինակներ: Կարմրավորը արտաքուստ և ներքուստ խաչաձև, 6x7,5մ չափերով, տրոմպային փոխանցմամբ գմբեթավոր եկեղեցի է: Հորինվածքային տիպով նման է Լմբատավանքի Ս. Ստեփանոսին: 
Ութնիստ թմբուկը պսակված է կղմինդրածածկ կորագիծ վեղարով, որը նույնանյութ և նմանաձև տարրի պահպանված հնագույն օրինակն է: Ներսում պահպանվել են որմնանկարների մնացորդներ: Քիվերը, լուսամտապսակները քանդակազարդված են: Վարպետորեն ընտրված համաչափությունների շնորհիվ ներդաշնակված ծավալներով կառույցը թողնում է միաձույլ արձանի տպավորություն:
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: