Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Քարերի սիմֆոնիա

Գառնի ձորը  նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից: Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարերի սիմֆոնիա» անվանումը: Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված այս հրաշքը, գետի վրա կախված իր սյուների շնորհիվ հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով: «Քարերի սիմֆոնիան» ընդգրկված է բնության հուշարձանների ցանկում, այսինքն այն  պաշտպանված է օրենքով: Այն համարվում է Հայաստանի լավագույն տեսարժան վայրերից մեկը:
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: