Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

ՄՈԶՐՈՎԻ ՔԱՐԱՆՁԱՎ

Մոզրովի քանարձավը Հայաստանի բնական հրաշալիքներից է: Գտնվելով Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի մոտ՝ այն հայտնաբերվել է 30 տարի առաջ` Մոզրովի գյուղ տանող ճանապարհի շինարարության ժամանակ: Մինչ այդ այն եղել է կույր քարանձավ: Շինարարները խճուղու պաստառը հարթեցնելու ժամանակ պայթեցրել են կրաքարի զանգվածը, որի տակ բացվել է քարանձավը: Իր երկարությամբ այն Հայաստանում երրորդն է` մոտ 260 մ երկարությամբ:
Ներսից քարանզավը բնական աշխարհագրական կազմավորումների մեծ բազմազանությունը է, ինչ յուրահատուկ է և դժվար է պատկերացնել և հավատալ, որ դա բնության կերտվածք է։ Այն ունի բազմատեսակ ծալքավոր կամ ներանձավային գոյացություններ, որոնցից են ցթաքարեր (ստալակտիտներ), պտկաքարեր (ստալագմիտներ), հելիկտիտներ, սյուներ, կարբոնատային հոսքեր, անձավախորշեր, դրապիերներ (ծալքավոր գոյացություններ), արգելապատնեշներ։ 
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: