Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Սանահինի վանական համալիր

Սանահինի վանական համալիր, միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիրք գավառում, այժմ՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում (նախկին Սանահին գյուղ), Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա:
Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Սանահին» նշանակում է սա նրանից (Հաղպատից) հին, նաև՝ սան-հին, հին կաթսա։
Հաղպատի վանքի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ
Սանահինի վանքի ճարտարապետական համալիրը ձևավորվել է շուրջ երեք հարյուրամյակի ընթացքում. յուրաքանչյուր նոր շինություն կառուցվել է նախորդների գործառնական դերը, զբաղեցրած տեղն ու ոճական հատկանիշները հաշվի առնելով: Համալիրն ընդգրկում է Սուրբ Աստվածածին և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներն իրենց գավիթներով, ճեմարանը, Սուրբ Գրիգոր մատուռը, գրատունը, զանգակատունը, Սուրբ Հակոբ եկեղեցին, Սուրբ Հարություն մատուռը, Կյուրիկյանների, Զաքարյանների և Արղության-Երկայնաբազուկների տոհմական դամբարանները:
Գոյություն ունեցող շինություններից հնագույնը Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը կառուցվել է Աբաս Ա Բագրատունի թագավորի ժամանակ՝ 10-րդ դարի 30-40-ական թվականներին։ Եկեղեցին, որի շուրջը կազմավորվել է համալիրը, հայ միջնադարյան դասական ճարտարապետության բնորոշ գմբեթավոր դահլիճ տիպի խաչագմբեթ ենթատիպի վաղագույն օրինակներից է:

Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: