Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Թումանյան Շաուրմա

«Թումանյան Շաուրմա»-ն Հայաստանում արագ սննդի ոլորտի առաջատար ցանցերից է, որը հիմնադրվել է 1998 թվականին՝ կարճ ժամանակ անց դառնալով երևանցիների սիրելի վայրը:
Առաջին մասնաճյուղը բացվել է և մինչև այժմ գործում է Թումանյան 32/36 հասցեում, իսկ արդեն 2015 թ.-ից մասնաճյուղի երկրորդ հարկում բացվել է «Գրանդ Բուֆֆե»-ն, որտեղ մատուցվում են տարատեսակ ուտեստներ՝ ապուրներ, խավարտներ, հացաբուլկեղեն:
2022-ի մայիսի 28-ին Աջափնյակում բացվեց 8-րդ մասնաճյուղը:
Լինելով արագ սննդի ցանց` Թումանյան Շաուրմայի ճաշացանկում ներառաված են նաև ազգային ճաշատեսակներ՝ խորովածի տեսականի, քաբաբ, տժվժիկ, աղցաններ:
Ճաշացանկում բացառապես օգտագործվում են թարմ բաղադրիչներ, տեղական մսամթերք, տեղում թխվող լոշիկներ:
«Թումանյան Շաուրմա». բրենդ, որը շուկայում է 90-ականներից և մատուցում է քաղաքի ամենահամեղ շաուրման և ոչ միայն:

Պահել որակի ամենաբարձր չափանիշները
Մշտապես զարգացնել ծրագիրը` նոր մասնաճյուղեր բացելով և թարմացնելով ճաշացանկը
Աշխատել թափանցիկ, պատասխանատու և ազնիվ
Լինել հասանելի յուրաքանչյուրի համար

Մասնաճյուղեր`

1Թումանյան մ/ճ- Աշխատում է 24 ժամ, Հասցե ՝ Թումանյան 32
2Կոմիտաս մ/ճ - Աշխատում 10.00 – 00.00, Հասցե ՝ Կոմիտաս 50/50
3Դավթաշեն մ/ճ- Աշխատում 10.00 – 00.00, Հասցե ՝ Տ Պետրոսյան 25/5
4Երևան մոլ մ//ճ - Աշխատում 11.00 -22.00, Հասցե ՝ Արշակունյաց 34/3 հ2 (Food court)
5Մեգամոլ մ/ճ- Աշխատում 11.00 -22.00, Հասցե ՝ Գայի 16 (Food court)
6. Էրեբունի մոլ մ/ճ- Աշխատում 11.00 -22.00, Հասցե ՝ Էրեբունի 17/1
7. Ծաղկաձոր մ/ճ- Աշխատում 10.00 -00.00, Օրբելի Եղբայրներ 9
9. Աջափնյակ մ/ճ- Աշխատում 10.00 -00.00, Հասցե ՝ Ֆուչիկի 19/3

Նկարներ
Քարտեզի վրա
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: