Չինական թռչող լապտերների փառատոն 2019

Նոյեմբերի 23-ին առաջին անգամ Հայաստանում «Գաբրիելյան դիզայն ստուդիան» իրականացնում է «Չինական թռչող լապտերների փառատոնը»։ Միջոցառման շրջանակներում լինելու են պատվավոր հյուրեր, Չինաստանի մշակույթը ներկայացնող բեմականացումներ, ժամանակակից երաժշտություն (DJ) և վերջապես բոլորի կողմից սպասված թռչող լապտերների արձակում։
Ի դեպ, լինելու է հատուկ Photo zone, որտեղ դուք կարող եք ԱՆՎՃԱՐ լուսանկարվել։
Միջոցառման ծրագիրը և ժամանակացույցը՝
🧧15։00- Տաղավարների բացում
🧧15։00-19։00- Փաթեթների տրամադրում
🧧18։00-19։30- Միջոցառման պաշտոնական բացում, հյուրերի ելույթ, չինական շոու ծրագիր
🧧19։30-20։00- Թռչող լապտերների արձակում
🧧20։00- Երաժշտական «հրավառություն»
🎫Տոմսի արժեքը մինչ նոյեմբերի 15-ը 4500 դրամ է, մինչ նոյեմբերի 22-ը՝ 5500 դրամ, միջոցառման օրը՝ 6500 դրամ։
🎁Մասնակցի փաթեթը իր մեջ ներառում է լապտեր, լուսային թևնոց, կրակայրիչ, չինական հյուրասիրություն, անակնկալ
Տոմսերի համար զանգահարեք +374 95 112 557/+374 77 112 557 հեռախոսահամարներին կամ գրանցվեք օնլայն այս հղումով՝ https://bit.ly/2WGd6W7
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: