Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք
» » Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում։ 1926 թ. հունվարին Կենտգործկոմը որոշում է Երևանում կառուցել Ժողտուն` թատերական դահլիճով, քաղաքի պահանջներին համապատասխան տեղերի քանակով։ Նախագծի կատարումը և շինարարության ղեկավարությունը հանձնարարվում է Ալեքսանդր Թամանյանին:
Ժողտան կառուցման տեղը որոշված էր Երևանի գլխավոր հատակագծով։ Հյուսիսային պողոտայի առանցքով ընկած հողամասը հին Երևանի կառուցապատված թաղամասերից դուրս էր, Ալավերդյան (այժմ` Թումանյան) փողոցից հյուսիս, այգիների մեջ։ Երևանցիների համար դժվար էր պատկերացնել, որ այդ քաղաքամերձ վայրը դառնալու է ապագա Երևանի հասարակական կենտրոնի մի մասը։
Նախագծմանը զուգահեռ Թամանյանը պետք է լուծեր երեք հարց` կապված շենքի համար նախատեսված հողամասի հետ. սեփականատերերից այգիների օտարումը, Մամռիի ոռոգիչ ջրատարի տեղափոխումը, Գեթսեմանի մատուռի ճակատագիրը։
1939 թվին Ժողտան Ձմեռային դահլիճի շինարարությունն ավարտվում է, այն հանձնվում է օպերային թատրոնին։
Առաջին ներկայացումը Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան է, որը բեմադրվել է 1933 թվականի հունվարի 20-ին։
1930-ական թվականների երկրորդ կեսից թատրոնում բեմադրվում են մի շարք հայկական օպերաներ ու բալետներ։ 1939 թվականին թատրոնը մասնակցում է Մոսկվայում կայացած հայ արվեստի և գրականությանը նվիրված միջոցառումներին և պարգևատրվում է Լենինի շքանշանով։ Մոսկվայից վերադառնալով՝ 1940 թվականի հունվարի 12-ին, թատրոնը նոր խաղաշրջանը բացում է Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված շենքում՝ «Ալմաստ» օպերայով։
Հետագայում` 1978 թվականին, Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ սկսվեց օպերայի շենքի վերակառուցումը, որն իրականացվեց Ալեքսանդր Թամանյանի որդու` Գևորգ Թամանյանի գլխավորությամբ: Հիմնովին վերակառուցված օպերայի թատրոնն ու ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը։
 Շքեղորեն վերակառուցված թատրոնը վերաբացվեց 1980 թ. նոյեմբերի 28-ին` ՀԽՍՀ կազմավորման 60-ամյակի առթիվ: Տեղի ունեցավ հանդիսավոր նիստ և տոնական համերգ։  
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: