Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Վերնիսաժ

Վերնիսաժը ձևավորվել է 1980-ական թվականների կեսերին Երևանում՝ Մարտիրոս Սարյանի անվան այգու տարածքում, որտեղ հիմնականում նկարներ են ցուցադրվել։ Ժամանակի ընթացքում Վերնիսաժը բաժանվել է 2 մասի՝ նկարիչների մի մասը մնացել է Մարտիրոս Սարյանի այգում, մյուս արվեստագետների ու արհեստավորների համար տեղ է հատկացվել Հանրապետության Հրապարակին կից այգում:
Վերնիսաժում վաճառվում են հայ արվեստագետների ձեռքի աշխատանքները, արվեստի նմուշներ, կիրառական արվեստի նմուշներ, հուշանվերներ, ոսկերչական իրեր, գորգեր, նկարներ Հայաստանի լանդշաֆտների պատկերմամբ, ազգային երաժշտական գործիքներ, տիկնիկներ, քարե, փայտե, կավե, մետաղե, խեցեղենի նմուշներ, հնաոճ իրեր, նաև խորհրդային տարիների հետաքրքիր իրեր՝ գրքեր, կենցաղային պարագաներ։
2016 թվականին Երևանի քաղաքապետրանը «Վերնիսաժում» իրականացնում է նորոգման, արդիականացման և բարեկարգման ծրագիր։

Հասցե՝ Երևան, Հանրապետության փող.
Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Կիրակի
Աշխատանքային ժամեր՝ 10:00-17:00 (Շաբաթ-Կիրակի մինչև 19:00)
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: