Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք
» » Հայաստանի տեսարժան վայրերը- Շիրակի մարզ, Գյումրի

Հայաստանի տեսարժան վայրերը- Շիրակի մարզ, Գյումրի

Հայաստանի տեսարժան վայրերը- Շիրակի մարզ, Գյումրի


Հայաստանը զբոսաշրջիկներին միշտ գրավել է իր կոլորիտով և պատմական ժառանգությամբ։ Այստեղ մեկ անգամ լինելով՝ ցանկանում ես կրկին հետ վերադառնալ, ծանոթանալ բազմադարյա պատմությանը և մշակույթին, վայելել հիասքանչ բնապատկերներն ու լեռնային օդը, զբաղվել լլեռնադահուկային սպորտով,  ձեռք բերել նոր ծանոթություններ բարյացակամ մարդկանց հետ, համտեսել հյութեղ մրգերն ու, իհարկե, ազգային ուտեստներն ու ըմպելիքները:

Հայաստանի ամենագլխավոր տեսարժան վայրերը “բաց երկնքի տակ գտնվող թանգարան” - ն է, որն իր մեջ ներառում է ավելի քան 4000 հնագույն հուշարձաններ: Այնքան  շատ են եկեղեցիները և վանքերը Հայաստանում, որ տուրիստները կարծես ուխտագնացության են մասնակցում։

Հայաստանի գեղեցիկ տեսարժան վայրերը ոչ մեկին անտարբեր չի կարող թողնել, յուրաքանչյուրը կգտնի այն, ինչը կգրավի նրա հոգին ու միտքը։ Մեր օպերատորները ամբողջական տեղեկատվություն կտան Հայաստանի ցանկացած անկյունում գտնվող բոլոր տեսարժան վայրերի մասին, կպատասխանեն ձեր բոլոր հարցերին եւ կընտրեն լավագույն էքսկուրսիոն ծրագիրը:

Տեսարժան Վայրերը Գյումրիում 

Գյումրին Հայաստանի երկրորդ մեծ քաղաքն է, որը հայտնի է իր պատմությամբ, հնագույն ամրոցներով, տաճարներով և վանքերով: Ցանկալի է մի քանի օրով մեկնել Գյումրի, բացահայտելու անցյալ դարի երկրաշարժից հետո վերակենդանացած քաղաքը և նրա շրջակայքի բոլոր հիշարժան վայրերը։ Կան բազմաթիվ հյուրանոցներ և հոսթելներ Գյումրիում մի քանի օր մնալու համար։ Կարևոր չէ, թե Գյումրի այցելել եք հանգստանալու մի քանի օրով, թե մի քանի ժամից, դուք պարատավոր եք տեսնել Գյումրու հիշարժան վայրերը։
Կարող եք սկսել ձեր ճանապարհորդությունը Ազատության հրապարակից, որի կենտրոնում է գտնվում "հայոց թագավորների հուշարձանը, քրիստոնեության հրամանատար և մարտիկ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ։ Հրապարակի աջ և ձախ կողմերում են գտնվում Սուրբ Աստվածածնինը, որը պատրաստված է սև տուֆից, և Ամենափրկիչ եկեղեցին` համակցված սև և նարնջագույն քարից:
Այստեղ, ինչպես և Հայաստանի բոլոր անկյուններում, չի կարելի ուշադրություն չդարձնել խաչքարերին` քարեր, որոնք  հմտորեն փորագրված են  խաչերով: Ավելին դուք չեք կարող գտնել երկու միանման խաչքարեր, քանի որ յուրաքանչյուրը ունի իր սեփական տարբերությունը։  
Պարտադիր բարձրացեք քաղաքի ծայրամասում գտնվող բլուրը՝ Սև Բերդը, որտեղ քաղաքը գտնվում է կարծես ափիդ մեջ։ Այցելեք հարմարավետ ռեստորան՝ Չերքեզի ձոր, որտեղ դուք կհամտեսեք ձկների բազմազան ուտեստներ, որոնց համը երբեք չեք կարող մոռանալ:

Միանշանակ Գյումրին չի սահմանափակվում վեր նշված վայրերով։ Իհարկե, դուք կարող եք ինքնուրույն բացահայտել տեսարժան վայրերը, չէ որ Հայաստանի բոլոր տեսարժան վայրերը քարտեզի վրա են ։
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: