Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք
Հյուրանոցներ / Dilijani Tun Hotel
Որպես շողշողուն մարգարտահատ` Դիլիջանի Տուն հյուրանոցը տեղակայված է Հայաստանի ամենագեղեցիկ մարզերից մեկում՝ Տավուշում՝ Դիլիջան քաղաքում: Դիլիջան քաղաքի բարձունքից այն նայում է դեմը սփռված անտառներին ու լեռներին:
Հյուրանոցի բակը գեղեցիկ պարտեզ է, որը դիմավորում է Ձեզ իր ներդաշնակությամբ՝ ստիպելով մոռանալ աղյուսե ջունգլիները: Այստեղ Դուք մեկտեղվում եք բնության հետ՝ վայելելով բուն հայկական բուսականության ընկերակցությունը:
Հյուրանոցի սենյակները
Բոլոր մանրամասներն ու գները
Ստանդարտ գին
Deluxe(1) 60000 AMD
Deluxe with balcony(1) 65000 AMD
Twin room(1) 65000 AMD
Executive double(1) 70000 AMD
Junior suite(1) 85000 AMD
Duplex(1) 110000 AMD
Executive Suite(1) 90000 AMD
Senior Suite(1) 120000 AMD
Cottage(1) 180000 AMD
Family Suite(1) 130000 AMD
Roof Pool Suite(1) 325000 AMD
2024-08-01 -
2024-12-30
Deluxe(1) 60000 AMD
Deluxe with balcony(1) 65000 AMD
Twin room(1) 65000 AMD
Executive double(1) 70000 AMD
Junior suite(1) 85000 AMD
Duplex(1) 110000 AMD
Executive Suite(1) 90000 AMD
Senior Suite(1) 120000 AMD
Cottage(1) 180000 AMD
Family Suite(1) 130000 AMD
Roof Pool Suite(1) 325000 AMD
Հավելյալ տեղեկություններ
Ժամանում: 14:00 Մեկնում: 12:00
Հարմարություններ
Բար Համարների Սպասարկում Սառնարան TV Այգի Ավտոկայանատեղի Wi-Fi ինտերնետ Ֆեն Նախաճաշ Սեյֆ minibarCreated with Sketch. Մինիբար Սրճարան Հեռախոս Լողասենյակ Ջակուզի Ռեստորան Կոտեջներ

Սենյակների քանակը (Deluxe) : 1

Մակերեսը 26 մ2

Չափահասների առավելագույն թիվը 2

Երեխաների առավելագույն թիվը 1

Նկարագրություն
Սրանք բարձրաոճ և հարմարավետ սենյակներից են. առաջարկում են տեսարան դեպի հեքիաթային այգի կամ շրջակա լեռներ: Նայեք պատուհանից և կտեսնեք, որ գտնվում եք մի գողտրիկ խաղաղ անկյունում, որտեղ հանգիստը վերածվում է իրական հեքիաթի: Սենյակի կահավորումը նրբաճաշակ է, օգտագործված են միայն բնական նյութեր։ Սենյակն ունի մեծ ցնցուղով ընդարձակ լոգարան:
Օգտակար տեղեկատվություն
  • Մակերես՝ 26 ք․ մ․
  • Կարողություն՝ 2 անձ
  • Հարմարություններ. լոգասենյակ մեծ լոգախցիկով
  • Գնի մեջ ներառված ծառայություններ. համեղ նախաճաշ, հարթ էկրանով հեռուստացույց, վարսահարդարիչ, գերարագ WiFi
Նկարներ
  • Deluxe 1
  • Deluxe 2
  • Deluxe 3

Սենյակների քանակը (Deluxe with balcony) : 1

Մակերեսը 26 մ2

Չափահասների առավելագույն թիվը 2

Երեխաների առավելագույն թիվը 1

Նկարագրություն
Մինիմալիստական ոճով կառուցված այս հարմարավետ սենյակները հանգիստը վայելելու լավագույն տարբերակներից են։ Ունեն պատշգամբ, որտեղ կարելի է նստել, հիանալ տեսարանով և երազել, ինչպես նաև մեծ ցնցուղով ընդարձակ լոգարան: Հարկերում կառուցված` աչք շոյող փոքրիկ այգիները կատարյալ են դարձնում հանգիստը։
Օգտակար տեղեկատվություն
  • Մակերես՝ 26 ք․մ․
  • Կարողություն: 2 անձ
  • Հարմարություններ՝ լոգասենյակ մեծ լոգախցիկով
  • Գնի մեջ ներառված ծառայություններ. համեղ նախաճաշ, սենյակի մինիբար, հարթ էկրանով հեռուստացույց, Wi-Fi
Նկարներ
  • Deluxe with balcony 1
  • Deluxe with balcony 2
  • Deluxe with balcony 3

Սենյակների քանակը (Twin room) : 1

Մակերեսը 26 մ2

Չափահասների առավելագույն թիվը 2

Երեխաների առավելագույն թիվը 1

Նկարագրություն
Հարմարավետ, թեթևություն շնչող ոճով կառուցված այս սենյակները հանգիստը վայելելու լավագույն տարբերակներից են։ Սենյակներն ունեն առանձնացվող մահճակալներ, պատշգամբ, որտեղ կարելի է նստել, հիանալ տեսարանով և երազել, ինչպես նաև մեծ ցնցուղով ընդարձակ լոգարան: Հարկերում կառուցված` աչք շոյող փոքրիկ այգիները կատարյալ են դարձնում հանգիստը։ Մակերես՝ 26 քառակուսի մետր։
ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
  • Մակերես՝ 26 ք․ մ․
  • Կարողություն՝ 2 անձ
  • Հարմարություններ՝ լոգասենյակ մեծ լոգախցիկով
  • Գնի մեջ ներառված ծառայություններ. համեղ նախաճաշ, սենյակի մինիբար, հարթ էկրանով հեռուստացույց, Wi-Fi
Նկարներ
  • Twin room 1
  • Twin room 2
  • Twin room 3

Սենյակների քանակը (Executive double) : 1

Մակերեսը 29 մ2

Չափահասների առավելագույն թիվը 2

Երեխաների առավելագույն թիվը 1

Նկարագրություն
Հնաոճն ու նորաշունչը միաձուլող այս սենյակն իր դիլիջանյան մոտիվներով, ֆրանսիական պատշգամբներից դեպի սարեր տեսարանով, խաղաղ հանգստ վայելելու մեծ հնարավորություն է տալիս։ Նրբաճաշակ կահավորման դետալները պատրաստված են բնական նյութերից։ Վայելեք նույնիսկ մանրունքները՝ հայկական գորգերի զարդերի շքեղությունից մինչև մանրահատակ և ֆրանսիական պատշգամբ: Յուրաքանչյուր տարր եզակի է: Սենյակն ունի մեծ ցնցուղով ընդարձակ լոգարան: Դրսի հարթակի գողտրիկ անկյունը նախատեսված է նստելու և կախարդական այգու ամբողջ շքեղությունը գնահատելու համար։
Օգտակար տեղեկատվություն
  • Մակերես՝ 29 ք․ մ․
  • Կարողություն՝ 2 անձ
  • Հարմարություններ՝ լոգասենյակ մեծ լոգախցիկով
  • Գնի մեջ ներառված ծառայություններ. համեղ նախաճաշ, սենյակի մինիբար, հարթ էկրանով հեռուստացույց, վարսահարդարիչ, գերարագ Wi-Fi
Նկարներ
  • Executive double 1
  • Executive double 2
  • Executive double 3
  • Executive double 4
  • Executive double 5

Սենյակների քանակը (Junior suite) : 1

Մակերեսը 65 մ2

Չափահասների առավելագույն թիվը 3

Երեխաների առավելագույն թիվը 1

Նկարագրություն
Սենյակը գտնվում է այգու բարձրադիր անկյունում` ասես մեկուսի։ Ընդարձակ պատշգամբից կարելի է հիանալ յուրահատուկ այգու ամեն մի մանրամասնով։ Սենյակն ունի նրբաճաշակ կահավորում` պատրաստված բնական նյութերից։ Հյուրասենյակում տեղադրված բուխարին բացի աչքի համար հաճելի լինելուց, ձմռան ցրտերին վառվող փայտի ճտճտոցով համեմված իրական ջերմություն է ապահովում։ Սենյակն ունի մեծ ցնցուղով ընդարձակ լոգարան:
ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
  • Մակերես՝ 65 ք․ մ․
  • Կարողություն՝ 2 people
  • Հարմարություններ. լոգասենյան մեծ լոգախցիկով
  • Գնի մեջ ներառված ծառայություններ՝ նախաճաշ, սենյակի մինիբար, հարթ էկրանով հեռուստացույց, վարսահարդարիչ, գերարագ Wi-Fi
Նկարներ
  • Junior suite 1
  • Junior suite 2
  • Junior suite 3
  • Junior suite 4

Սենյակների քանակը (Duplex) : 1

Մակերեսը 60 մ2

Չափահասների առավելագույն թիվը 3

Երեխաների առավելագույն թիվը 1

Նկարագրություն
Հայկականի և եվրոպականի նուրբ համադրությամբ այս երկհարկանի սենյակը հանգիստը վայելելու մեկ այլ տարբերակ է։ Երկրորդ հարկում տեղակայված ննջասենյակն ունի բոլոր կողմերը բռնած սքանչելի տեսարաններով հիանալու հնարավորություն։ Կահավորումը նրբաճաշակ է` բնական նյութերի օգտագործմամբ։ Հյուրասենյակում տեղադրված է փայտի բուխարի, որն իրական ջերմություն է ապահովում, երբ օրերը ցրտում են։
Օգտակար տեղեկատվություն
  • Մակերես՝ 60 ք․ մ․
  • Կարողություն՝ 2 անձ
  • Հարմարություններ. լոգասենյակ մեծ լոգախցիկով կամ տաշտով
  • Գնի մեջ ներառված ծառայություններ. համեղ նախաճաշ, սենյակի մինիբար, հարթ էկրանով հեռուստացույց, վարսահարդարիչ, գերարագ Wi-Fi
Նկարներ
  • Duplex 1
  • Duplex 2
  • Duplex 3
  • Duplex 4
  • Duplex 5
  • Duplex 6

Սենյակների քանակը (Executive Suite) : 1

Մակերեսը 55 մ2

Չափահասների առավելագույն թիվը 2

Երեխաների առավելագույն թիվը 1

Նկարագրություն
Երկնային բարձրության վրա՝ աշխարհից կտրված, հանգստանալու կամ աշխատելու եզակի տարբերակ։ Անկրկնելի է սպիտակի, մարմնագույնի, կաթնագույնի և փղոսկրի գունային գամմայով նրբաճաշակ ձևավորումը, որտեղ գերակշռում են բնական նյութերը: Բարձր հարկում գտնվող այս սենյակը աշխարհի հոգսերից կտրված լինելու զգացողություն է առաջացնում։ Սենյակն ունի չորս կողմի տեսարաններով հինալու հնարավորություն։ Այստեղ կարելի է հանգստանալ, աշխատել, վայելել միայնություն, լոգանք ընդունել՝ վերևից նայելով աշխարհին։ Սենյակն ունի շատ ընդարձակ լոգարան՝ մեծ ցնցուղով, և ինչպես արդեն կռահեցիք՝ պատուհանի տակ տեղադրված լոգանքի տաշտով։
ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
  • Մակերես՝ 55 ք․ մ․
  • Կարողություն՝ 2 անձ
  • Հարմարություններ. լոգասենյակ մեծ լոգախցիկով կամ տաշտով
  • Գնի մեջ ներառված ծառայություններ. համեղ նախաճաշ, սենյակի մինիբար, հարթ էկրանով հեռուստացույց, վարսահարդարիչ, մինիխոհանոց, գերարագ Wi-Fi
Նկարներ
  • Executive Suite 1
  • Executive Suite 2
  • Executive Suite 3
  • Executive Suite 4

Սենյակների քանակը (Senior Suite) : 1

Մակերեսը 65 մ2

Չափահասների առավելագույն թիվը 3

Երեխաների առավելագույն թիվը 1

Նկարագրություն
Սենյակն առանձնանում է իր եզակի դեկորներով և վառ մթնոլորտով։ Այն ապահովում է բարձրակարգ հանգիստ իր մեծ լոգասենյակով՝ համալրված անզուգական լոգանքի տաշտով։ Սենյակն ունի պատշգամբներ` հայացքով և՛ դեպի այգի, և՛ դեպի շրջակա լեռներ։ Վայելեք նույնիսկ մանրունքները՝ հայկական գորգերի զարդերի շքեղությունից մինչև մանրահատակ և ֆրանսիական պատշգամբ: Յուրաքանչյուր տարր եզակի է: Սենյակն ունի մեծ ցնցուղով լոգարան և առանձին հայելապատ տարածքում տեղադրված լոգանքի տաշտ։
ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
  • Մակերես՝ 65 ք․ մ․
  • Կարողություն՝ 3 անձ
  • Հարմարություններ. լոգասենյակ մեծ լոգախցիկով կամ տաշտով
  • Գնի մեջ ներառված ծառայություններ. համեղ նախաճաշ, սենյակի մինիբար, հարթ էկրանով հեռուստացույց, վարսահարդարիչ, գերարագ Wi-Fi
Նկարներ
  • Senior Suite 1
  • Senior Suite 2
  • Senior Suite 3
  • Senior Suite 4
  • Senior Suite 5

Սենյակների քանակը (Cottage) : 1

Մակերեսը 120 մ2

Չափահասների առավելագույն թիվը 6

Երեխաների առավելագույն թիվը 1

Նկարագրություն
Երկհարկանի, երեք ննջասենյակով, երկու սանհանգույցով, որից մեկը՝ լոգասենյակով, ճաշասենյակով, լայն՝ դեպի այգի բացվող տեսարանով այս առանձնատունը ընտանիքի և ընկերների հետ ազատ օրերը վայելելու հիանալի տարբերակ է։ Քոթեջը դեպի այգի և դեպի փողոց մուտքերով մեկուսի առանձնատուն է՝ ճաշասենյակով, կահավորված խոհանոցով, պատշգամբով և բուխարիով: Հյուրասենյակում տեղադրված փայտի բուխարին բացի աչքի համար հաճելի լինելուց, ձմռան ցրտերին նաև իրական ջերմություն է ապահովում սենյակին։ Քոթեջը այգու կողմից ունի բացօթյա հարթակ, որտեղ կարող եք սեղան նստել, զրուցել, վայելել կախարդական այգու հմայքը։ Մակերես՝ 120 քառակուսի մետր:
ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
  • Մակերես ՝ 120 ք․ մ․ մ²
  • Կարողություն՝ 6 անձ
  • Հարմարություններ՝ 2 լոգասենյակ՝ մեծ լոգախցիկով
  • Գնի մեջ ներառված ծառայություններ՝ համեղ նախաճաշ, հարթ էկրանով հեռուստացույց, վարսահարդարիչ, գերարագ Wi-Fi
Նկարներ
  • Cottage 1
  • Cottage 2
  • Cottage 3
  • Cottage 4
  • Cottage 5
  • Cottage 6
  • Cottage 7
  • Cottage 8
  • Cottage 9
  • Cottage 10

Սենյակների քանակը (Family Suite) : 1

Մակերեսը 60 մ2

Չափահասների առավելագույն թիվը 3

Երեխաների առավելագույն թիվը 1

Նկարագրություն
Երկու սենյականոց այս համարը հոգսերից առանձնանալու և հանգիստը վայելելու լավագույն տարբերակ է։ Ունի պատշգամբ, որտեղ կարելի է նստել, հիանալ տեսարանով և երազել։ Սենյակն ունի մեծ ցնցուղով ընդարձակ լոգարան՝ պատուհանի մոտ տեղադրված լոգանքի տաշտով: Հարկերում կառուցված կանաչապատ` աչք շոյող փոքրիկ այգիները կատարյալ են դարձնում հանգիստը։ Հյուրասենյակում տեղադրված փայտի բուխարին բացի աչքի համար հաճելի լինելուց, ձմռան ցրտերին նաև իրական ջերմություն է ապահովում սենյակին։ Մակերես` 60 քառակուսի մետր։
ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
  • Մակերես՝ 60 ք․ մ․
  • Կարողություն՝ 2 անձ
  • Հարմարություններ՝ լոգասենյակ մեծ լոգախցիկով կամ տաշտով
  • Գնի մեջ ներառված ծառայություններ. համեղ նախաճաշ, սենյակի մինիբար, հարթ էկրանով հեռուստացույց, Wi-Fi
Նկարներ
  • Family Suite 1
  • Family Suite 2
  • Family Suite 3
  • Family Suite 4

Սենյակների քանակը (Roof Pool Suite) : 1

Մակերեսը 100 մ2

Չափահասների առավելագույն թիվը 6

Երեխաների առավելագույն թիվը 1

Նկարագրություն
Աշխարհը վերևից դիտելու սքանչելի հնարավորություն։ Ննջասենյակից, հյուրասենյակից, լողավազանից բացվող տանիքների սիմֆոնիան և լեռների շքեղ գունային գամման անկրկնելի զգացումների համախումբ են։ Այո, դուք ճիշտ եք հասկացել, տանիքում տեղակայված լողավազանը միայն ձերն է։ Վայելել ջուրը և արևը տանիքում, հիանալ երկնքի աստղերով կամ լոգանք — ցնցուղ և լոգանք ընդունել լոգասենյակում․ ընտրությունը ձերն է։ Սենյակի առաջին հարկում հյուրասենյակն է՝ բուխարիով, բազմոցով, փոքրիկ խոհանոցային հատվածով՝ համալրված սպասքով։ Առաջին հարկում կա նաև մեկ սանհանգույց։ Երկրորդ հարկում երկու ննջասենյակներն են՝ յուրաքանչյուրում մեկ լոգասենյակ։ Լոգասենյակներից մեկում կա նաև լոգանքի տաշտ։
ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
  • Մակերես՝ 100 ք․ մ․
  • Կարողություն՝ 2 անձ
  • Հարմարություններ՝ լոգասենյակ մեծ լոգախցիկով կամ տաշտով
  • Գնի մեջ ներառված ծառայություններ. համեղ նախաճաշ, սենյակի մինիբար, հարթ էկրանով հեռուստացույց, Wi-Fi
Նկարներ
  • Roof Pool Suite 1
  • Roof Pool Suite 2
  • Roof Pool Suite 3
  • Roof Pool Suite 4
  • Roof Pool Suite 5

Չափահասների առավելագույն թիվը 1

Երեխաների առավելագույն թիվը 1

Նկարներ
    Տեղեկություն
    Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: