Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք
» » Դժոխքի Ձոր (Դժոխաձոր, Արածո կիրճ)

Դժոխքի Ձոր (Դժոխաձոր, Արածո կիրճ)

Դժոխքի ձորը գտնվում է Նախիջևանի սահմանի հարևանությամբ՝ Արարատի մարզի հարավ-արևելքում։ Այնտեղով է անցնում Արածո գետը։ Արածո գետը սկիզբ է առնում Գնդասարի լանջերից և հոսելով Ուրծի լեռնաշղթայի հարավ-արևելյան մասով թափվում է Արաքս: Լինելով լեռնային գետ՝ Արածո գետը սնվում է հիմնականում ձնհալքներից ու անձրևաջրերից և վարարում է ապրիլ-մայիս ամիսներին: Կիրճը համարվում է ամենագեղեցիկներից մեկը, սակայն դժվարանցանելի է: Լանջերը քարքարոտ են, հիմնականում բուսականությունից զուրկ: Կան բազմաթիվ կարստային քարայրներ ու խոռոչներ: Կիրճը հարմար է ժայռամագլցման համար:

Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: