Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Օձի Պորտ

Լոռու մարզի հրաշքներից է Օձի Պորտը: Այն  բնական բուժիչ աղբյուր է Արդվի գյուղի մոտ: Ըստ ավանդության` գյուղի ձորակի աջ կողմում կար մի դպրոց, որտեղ իր յոթ աշակերտներին կրթում էր մի ծերունի իմաստուն ճգնավոր: Ձորակի ձախ կողմում՝  լեռան լանջին, հայտնվում է սարսափելի վիշապը և նրա արձակած ձայներից ամեն ինչ պապանձվում է: Մի օր գյուղացի մի կին սափորն ուսին իջնում էր լեռան լանջով և, տեսնելով ահավոր հրեշին, իսկույն քարանում է: Ճգնավորը աշակերտներից մեկին ուղարկում է պարզելու, թե ինչ է պատահել: Աշակերտը չի վերադառնում և այդպես բոլոր յոթ աշակերտներն էլ վիշապի բաժինն են դառնում: Դպրոցից դուրս է գալիս ծերունին` փնտրելու իր աշակերտներին: Հրաշագործը գավազանով խփում է վիշապի գլխին ու ասում. «Քա՛ր դառնաս, աղբյուր բխի քո սրտից, հիվանդի համար դե՛ղ դառնաս»: Սուրբ իմաստունի ասածը իսկույն կատարվում է:
Լեռան լանջով, կարծես թե, «սողում են» երկու վիշապները: Դրանք քարային ապարաշերտային երակներ են՝ մեկը ավելի երկար ու հաստ, իսկ մյուսը՝ կարճ ու բարակ: «Մեծ վիշապից» բխում են երկու աղբյուր, որոնք ամառվա տապին տալիս են սառնորակ ջուր, այն տարբերությամբ, որ մեկը սովորական ջուր է, իսկ մյուսը, ինչպես հայտնի է, ունի բուժիչ հատկություններ, որոնք պայմանավորված են նրա հանքային ջուր լինելու հանգամանքով:        
 
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: