Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Չերկեզի Ձոր Ռեստորան

Չերկեզի Ձոր ռեստորանը  Ձեզ է առաջարկում ձկան բազմազան տեսականի՝ թառափ, Սևանի իշխան, ծիածանային իշխան, սպիտակախայտ, կարմրախայտ, որոնք մատուցվում են խաշած կամ թոնիրում խորոված ձևերով։ Ռեստորանն ունի նաև հացի արտադրություն։ Շիրակի դաշտավայրի կարմրահատ ցորենից թխված լավաշն ու բոքոնը և տարեկանի հացն էկոլոգիապես մաքուր կերակրացանկի կարևոր բաղադրիչներն են։ Իսկ ձորի բարձունքներից հավաքված ուրց ու դաղձի թեյը, որ մատուցվում է բնական մեղրով կամ ձորի չիչխանից պատրաստվող մուրաբայով, ամբողջացնում է համային զգացողությունը։

Հայաստան, Շիրակի մարզ, Գյումրի, Կարմիր Բերդ 1 
Աշխատանքային ժամեր՝
Երկուշաբթի - Կիրակի՝ 11:00-23:00
Նկարներ
Քարտեզի վրա
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: