Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք
» » Երևանում տեղի է ունեցել «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությունը.

Երևանում տեղի է ունեցել «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությունը.

Երևանում բացվեց աշխարհահռչակ IHG հյուրանոցային ցանցի «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցը, որի բացման արարողությանը ներկա է գտնվել Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հյուրանոցի կառուցման աշխատանքները տևել են երեք տարի, կատարվել է մեկ տասնյակ մլն դոլարի ներդրում, ստեղծվել է 50 նոր աշխատատեղ: «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցում առկա է 130 սենյակ, ինչպես նաև կահավորված հանդիպումների սրահ։ Նախասրահը հագեցած է համակարգիչներով, հարմարավետ նստատեղերով, լիցքավորող սարքերով և գերարագ Wi-Fi ինտերնետով:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներդրումային ծրագրի իրականացումը և ընդհանրապես Հայաստանում նոր հյուրանոցների կառուցման նախաձեռնությունները, որոնք զբոսաշրջիկներին կմատուցեն բարձրակարգ ծառայություններ և հարմարավետ պայմաններ: 

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն իր հերթին տեղեկացրել է, որ 2018 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը հասել է 1,6 միլիոնի և գործադիրի նպատակն է այդ ոլորտում տարեկան ապահովել 7-10 տոկոս աճ: 

 Այնուհետև կառավարության ղեկավարը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ շրջել է Երևանի Գլխավոր պողոտայի այգում՝ ծանոթացել այստեղ կատարված վերակառուցման աշխատանքներին: 
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: