Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք
» » Հայաստանի Առաջին Հյուրանոցային Տեղեկատվական Պորտալի Hotel.am- ի բացումը

Հայաստանի Առաջին Հյուրանոցային Տեղեկատվական Պորտալի Hotel.am- ի բացումը

Վերջերս «Սիրով» Ճամփորդական ընկերությունը նշեց իր 14-ամյակը և վստահորեն մտավ իր գործունեության 15-ամյակի մեջ: Այսօր ընկերությունը հանդես է գալիս նոր կոնցեպտով, ինչը խոսում է այն մասին որ ընկերությունը չի մնում նույն տեղում, մշտապես զարգանում է և օգտագործում  ժամանակակից մոտեցումներ:

Մայիսի 17-ին 2019 թ. «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին հյուրանոցային տեղեկատվական պորտալի՝ Hotel.am-ի, բացման շնորհանդեսը: Մասնակցությամբ Տուրիզմի Կոմիտեի Նախագահի, Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի Նախագահի  ինչպես նաև հյուրանոցների և ռեստորանների ներկայացուցիչների:
Միջոցառման ընթացում ներկայացվեց պորտալի հնարավարությունները, համատեղ համագործակցության ծրագրերը և Hotel.am- ի զարգացման հեռանկարները:

Hotel.am տեղակատվական Պորտալի թիմը ստացավ Զբոսաշրջության ֆեդերացիայի և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման զբոսաշրջության կոմիտեի հավանությունը և աջակցությունը, որը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան կարևոր է Hotel.am- ի առաքելությունը Հայաստանի հյուրանոցային բիզնեսի և զբոսաշրջության զարգացման գործում հենց այս կոնցեպտով:
Միջոցառման ընթացքում ընկերությունը ստացավ նամակներ հյուրանոցներից, որոնցում ասվում էր, որ համագործակցելով պորտալի հետ այս կարճ ժամանակահատվածում արդեն ունեցել են հյուրեր: Նաև ընկերությանը իրենց հավանությունն ու աջակցությունը հայտնեցին հյուրանոցների ռեստորանների ներկայացուցիչները, ինչպես նաև զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները:

Մեկնարկը տրված է։
Մինչ հանդիպում Hotel.am պորտալում: 
Շնորհակալություն մեզ հետ լինելու համար:
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: