Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

Էջմիածնի Մայր տաճար

Ըստ պատմիչ Ագաթանգեղոսի Էջմիածնի Մայր տաճարը կառուցել է Գրիգոր Լուսավորիչը Տրդատ 3-րդի օժանդակությամբ 303թ. մայրաքաղաք Վաղարշապատում: Այն համարվում է 1-ին քրիստոնեական եկեղեցին, քանի որ կառուցվել է քրիստոնեության ընդունումից հետո:  Ըստ լեգենդի Գրիգոր Լուսավորիչը մի տեսիլք է տեսնում, որտեղ Աստծո Միածին Որդին իջնում է լուսեղեն կերպարանքով և ոսկե մուրճով գետնին հարվածելով՝ ցույց է տալիս եկեղեցու հիմնադրման տեղը: Այստեղից էլ հենց առաջացել է Էջմիածին անունը՝ Իջավ Միածինը: Տաճարը յուրահատուկ է նրանով, որ ունի երկու խորան, քանի որ  գլխավոր խորանից բացի կա նաև Իջման Սեղան, որը կառուցվել է Հիսուս Քրիստոսի մատնանշած տեղում: Տաճարի կառուցումը ավարտվել է 303 թ. օգոստոսին, իսկ օծումը կատարվել է Մարիամ Աստվածածնի փոխակերպման տոնին նախորդող շաբաթ օրը և տաճարն այդ օրվանից անվանվել է Սուրբ Մարիամ Աստվածածին: Այդ օրվանից մինչ այսօր տաճարի հիշատակումը կատարվում է Մարիամ Աստվածածնի փոխակերպման տոնին նախորդող շաբաթ օրը: Տաճարի կառուցման տեղի հետ կապված կան տարբեր վարկածներ. ըստ վարկածներից մեկի տաճարը կառուցվել է հեթանոսական տաճարի տեղում ՝ նվիրված Անահիտ աստվածուհուն (հունական դիցաբանության մեջ Արտեմիս), մեկ այլ տարբերակով Սպանդարամետին նվիրված տաճարի տեղում, ով եղել է ստորգետնյա թագավորության Աստված, իսկ ըստ 1950-ական Տաճարի ներսում է գտնվում նաև 18-րդ դարում կառուցված թանգարան-գանձարանը, որտեղ պահվող սրբազան գանձերից են Գրիգոր Լուսավորչի աջը, Գեղարդը, որով խոցել են Հիսուս Քրիստոսին և Նոյյան Տապանից մի մասունքը:
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: