Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք
» » Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության թանգարան, պատմամշակութային, գիտահետազոտական խոշոր կենտրոն է։ Հիմնադրվել է 1919 թվականին, Երևանում։ Այցելուների համար բացվել է 1921 թվականի օգոստոսի 20-ին։ Թանգարանում պահպանվում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու հետևյալ բաժիններով. հնագիտություն (հիմնական հավաքածուի 35%,) ազգագրություն (8%), դրամագիտություն (45%), վավերագրեր (12%)։ Թանգարանի հավաքածուները համալրվում են հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։ Թանգարանը ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը։ 



ԵՐԵՔՇԱԲԹԻ – ՇԱԲԱԹ։ Այցելուների մուտքը մինչև՝ 17:15
ԿԻՐԱԿԻ։ Այցելուների մուտքը մինչև՝ 16:15
Թանգարանը փակ է. Երկուշաբթի օրերին, Ազգային տոների և հիշատակի օրերին
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: