Հայաստանի հյուրանոցների տեղեկատու
Մուտք

ՈՒՐ ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Բնական, պատմամշակութային, ճարտարապետական հուշարձաններով և բազմադարյա մշակութային արժեքներով հարուստ Հայաստանում յուրաքանչյուր այցելու կարող է գտնել իր նախասիրություններին համապատասխան այցելության վայրեր։ Վայրի ընտրությունը կախված է այցելության տևողությունից, հանգստացողի խառնվածքից, նախասիրություններից, պահանջմունքներից և իհարկե, ֆինանսական հնարավորություններից։

Ակտիվ հանգստի սիրահարներին կարելի է առաջարկել ավտոբուսային կամ հետիոտն երթուղիներ։ Իսկ պասիվ հանգստի կողմնակիցները կարող են նախընտրել հյուրանոցային լավ պայմաններ, անդորր, ազգային ու տեղական կոլորիտի ինքնատիպ տպավորություններ, գեղեցիկ լուսաբացներ ու մայրամուտներ, համեղ և անկրկնելի նրբերանգներով խմիչքներ և ուտեստներ։

Եթե հակիրճ, ապա այցելել հարկավոր է ինչպես ավանդական զբոսաշրջային օբյկտներ, այնպես էլ փոքր հյուրատներ ու հոսթելներ, որտեղ ձեզ կառաջարկվեն սեփական այգու մթերքներից պատրաստված համեղ տնական ուտեստներ և սեփական մառանների գինիներ։ Կպատմվեն հետաքրքիր պատմություններ, պապերից լսած հեքիաթներ ու ասացվածքներ, պատմական փաստեր ու լեգենդներ, ասույթներ ու անեկդոտներ։

Բնական հուշարձաններ


«Քարերի սիմֆոնիան» կամ «Բազալտե երգեհոնը» կախված սյունաձև բազալտների անկրկնելի տեսարաններ են Հրազդան և Ազատ գետերի կիրճերում։

«Ջրահարսի վարսերը» գեղատեսիլ ջրվեժ է Ջերմուկում։ Նույնքան գեղեցիկ  ու չնաշխարհիկ են Շաքիի և շատ այլ ջրվեժներ։
Սևանա լիճը  աշխարհում բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեծությամբ երկրորդն է։ Նրա ափամերձ գոտում կան բազմաթիվ հյուրանոցներ ու հանգստի գոտիներ։ Հնարավոր է նավարկել ջրային հեծանիվներով, կատամարաններով, նավակներով։
Հայաստանի տարածքում շատ են նաև փոքր բարձրլեռնային լճերը։ Ցանկության դեպքում դեպի բնության այս հրաշքներ կարելի է կազմակերպել արշավներ։

«Քարե անտառը» Գորիսի այցեքարտն է: Այն հայտնի է նաև «Գորիսի բուրգեր» անունով:

Այցելեք նաև Խնձորեսկի «Քարանձավային քաղաք», «Տաթևեր» ճոպանուղի, Ջերմուկի, Հանքավանի, Արզնու հանքային սառը և տաք աղբյուրներ և այլն:


Եկեղեցիներ և վանքեր

ուր գնալ հայաստանում

Գեղարդի վանական համալիր, Գառնու հեթանոսական տաճար, Էջմիածնի (Վաղարշապատի) Մայր տաճար, Սանահին միջնադարյան վանական համալիր, Տաթև վանական համալիր և այլն։ Դրանց թվում կան գործող և լքված, վերականգնված և կիսավեր, հանրաճանաչ և քիչ հայտի կառույցներ, որոնք թվագրվում են մ․թ․V-VI-VII… դարերին։


Պատմական հուշարձաններ

Ամբերդ պատմական համալիրը բաղկացած է VII դարի ամրոցից և XI դարում կառուցված եկեղեցուց։ 

Սև Բերդ ամրոցը գտնվում է մշակութային մայրաքաղաք համարվող Գյումրի քաղաքի տարածքում։ Վերանորոգումից հետո այստեղ կարելի է այցելել և՛ որպես զբոսաշրջիկ, և՛, եթե բախտը ժպտա, որպես երաժշտական համերգային ծրագրերի ուկնդիր։
Հալիձորի եկեղեցին  կառուցվել է X դարում, իսկ XVIII դ․ վերածվել է բերդի։ Գտնվում է Կապան քաղաքի մոտ, Ողջի գետի մոտակա բլրի վրա։
 

Թանգարաններ

Ամենից հաճախ զբոսաշրջիկներն այցելում են մայրաքաղաքում գտնվող Հայաստանի պատմության թանգարան, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Ժամանակակից արվեստի թանգարան, Էրեբունի պատմահնագիտական թանգարան, Գաֆեսջյանի արվեստի կենտրոն և այլն:

Սակայն ձեզ կարող են գրավել նաև «բաց երկնքի տակ» գտնվող թանգարանները: Ծրագրում կարելի է ներառել.զվարթնոց
  • Քարահունջ կամ Զորաց Քարերը, որը հայտնի է նաև հայկական «Սթոունհենջ» անունով: Այն հնագույն աստղադիտարան է։ Գտնվում է 1770 մ բարձրության վրա, մայրաքաղաքից մոտ 200 կմ հարավ:
  • Զվարթնոցի տաճարը, որը հրաբխային տուֆից VII դարում կառուցած շինություն  է։ Գտնվում է Երևանից մոտ 10 կմ արևմուտք, իսկ Էջմիածին քաղաքից՝ մոտ 3 կմ հարավ:
  • Հայոց այբուբեն-խաչքարերը։ Գտնվում են Օշականում՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում: Կա ևս մեկ տուֆակերտ այբուբեն, որը գտնվում է Երևան-Ապարան մայրուղու մոտ, Արագած հրաբխային զանգվածի արևմտյան լանջին: 
  • Էրեբունի քաղաք-ամրոցը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ-ին։ Այս տարեթիվը համարվում է մայրաքաղաք Երևանի հիմնադրման տարին: Ամրոցը գտնվում է Արին-Բերդ բլրի վրա, որտեղ պեղումների ընթացքում 1950 թ. հայտնաբերվել է քաղաքի հիմնադրման վկայությամբ սեպագիր արձանագրությունը: Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի ու Նինվեի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջինների, շարունակում է մնալ 21-րդ դարի հյուրընկալ քաղաքներից մեկը:
 
Մեծ պահանջարկ ունեն Արարատի, Արենու, Պռոշյանի և այլ կոնյակի և գինու գործարանների շրջայցերը, որոնց ընթացքում կտեղեկանաք նրանց հիմնադրման պատմությանը, արտադրման և պահպանման մանրամսսներին։ Կհամտեսեք, իսկ ցանկության դեպքում, նաև կարող եք գնել արևահամ խմիչքներից։
Երկրի տարածքում կան գեղատեսիլ ու հետաքրքիր շատ այլ վայրեր ևս՝ հետիոտն արշավի, դահուկային սպորտի, լեռնագնացության սիրահարների համար:
Իրենց գեղեցկությամբ և անկրկնելի լանդշաֆտով գրավում են նաև Ազատի, Կեչուտի, Մարմարիկի և այլ ջրամբարները:
Տեղեկություն
Guests խմբում գտնվող այցելուները չեն կարող մեկնաբանություն թողնել տվյալ հյուրանոցի վերաբերյալ: